Հրանտ Բորոզանյան

հայ թարգմանիչ

Հրանտ Խաչատուրի Բորոզանյան (Պորոզանյան, հոկտեմբերի 1, 1901(1901-10-01), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 10, 1971(1971-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Հրանտ Բորոզանյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1901(1901-10-01)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1971(1971-04-10) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Ավարտել է Վանի Երեմյան դպրոցը։ 1915 թվականին գաղթել է Երևան, որտեղ նրա հարազատները համաճարակի զոհ են դարձել։ Որբացած պատանին ապաստանել է մանկատներում։ 1925-1926 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», «Երիտասարդ բայլշևիկ», «Խորհրդային Հայաստան» թերթի ոճաբանն էր։ 1938 թվականից անցել է թարգմանական աշխատանքի։ Մինչև 1950 թվականը աշխատել է Երևանի ռադիոյի խմբագրությունում, 1950-1960 թվականներին՝ «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» և «Երևան» թերթերում։ Մահացել է Երևանում[1]։

Հ. Բորոզանյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Էմմանուիլ Կազակևիչ, Աստղ (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1949, 184 էջ։
  • Վլադիմիր Պոպով, Պողպատ և խարամ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1950, 473 էջ։
  • Մուխթար Աուեզով, Աբայ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1952, 724 էջ։
  • Ստեփան Զլոբին, Ստեփան Ռազին, հատոր երկրորդ, Ե., Հայպետհրատ, 1959, 563 էջ։
  • Ղազախական պատմվածքներ (մի մասը թարգմանել է Հ. Բորոզանյանը), Ե., «Հայաստան», 1968, 363 էջ։
  • Եղբայրական ձայներ (սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու, գրքի մեջ մտնող Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպի հատվածը Հ. Բորոզանյանի թարգմանությունն է), Ե., «Լույս», 1978, 295 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 85-86.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Բորոզանյան» հոդվածին։