Մաճկալ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաճկալ (այլ կիրառումներ)
Մաճկալ ( մաճ՝ արոր հայերեն կալել՝ բռնել), գութանի, արորի կոթը՝ մաճը, բռնող շինականը։ Ուղղություն էր տալիս խոփին և հերկում վարելադաշտը։ Նրա ցուցումներով էին գործում եզներին քշող հոտաղները։ Մաճկալը մեծ ժողովրդականություն է վայելել։ Նրա մասին հորինվել են երգեր, բանաստեղծություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 191)։ ![]() |