Հրանտ Բաղալյան

հայ ճարտարապետ

Հրանտ Գալուստի Բաղալյան (1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ։

Հրանտ Բաղալյան
Ծնվել է1927
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1951)
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Գործունեություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[1]։ Ղեկավարել է համամիութենական «Կուրորտնախիծ» ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։ 1982-1984 թվականներին ղեկավարել է «Երևան-նախագիծ» ինստիտուտը։ Կատարած հիմնական աշխատանքներն են՝ կապի տուն Ուլան-Բատորում, միջազգային հեռախոսակայններ Ալմաթիում, Կույբիշևում, Ստուպինոյում, Ֆրեզնոյում և այլուր, պիոներական ճամբար Մոսկվայի շրջանում, Երևանում՝ բնակելի տներ Ձերժինսկու և Տպագրիչների փողոցներում, «Հայկոմունալնախագիծ» ինստիտուտը և այլ հաստատություններ, Մասիսում՝ հիվանդանոց-պոլիկլինիկա, դեղատուն և այլ շինություններ, Արզականում՝ «Պոլիվինիլացետատ» գործարանի պրոֆիլակտորիում, Ջերմուկում՝ առողջարան, Գյումրիում՝ հրուշակեղենի գործարան և զբոսայգի, Նորադուզում՝ ձկնորսների հանրակացարան, Էջմիածնում՝ զբոսայգի, մարզադաշտի վերակառուցում և այլ աշխատանքներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երևաննախագիծ 50, 1958-2008 թթ, Երևան, 2008 թ․, էջ 9։