Հրանտ Բակալյան (Հրանտ Հովհաննեսի Բակալյան, նոյեմբերի 2, 1906(1906-11-02), Բուրգաս, Բուլղարիա - մարտի 6, 2000(2000-03-06), Բուրգաս, Բուլղարիա), բուլղարահայ ճարտարագետ, Բուրգասի պատվավոր քաղաքացի։

Հրանտ Բակալյան
բուլղար․՝ Хрант Бакалян
Ծնվել էնոյեմբերի 2, 1906(1906-11-02)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիա
Մահացել էմարտի 6, 2000(2000-03-06) (93 տարեկան)
Մահվան վայրԲուրգաս, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Բակալյանը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 2-ին Բուրգասում։ Ավարտել է Ռուսեի իսկական միջնակարգ դպրոցը, իսկ 1933 թվականին ավարտել է ուսումը Բելգիայի Գենտ քաղաքում՝ որպես շինարարական ինժեներ-ճարտարագետ։ 1936 թվականին Բուրգասի ճարտարապետ Սվետոսլավ Սլավովի շնորհիվ նա բացեց իր սեփական՝ «ինժեներ Հրանտ Բակլայան» ճարտարագետական բյուրոն Բուրգասում[1]։

Գործունեություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943-1944 թվականներին, մոբիլիզացվելով բուլղարական բանակի շինարարական զորքերում, նա նախագծել և կառուցել է ճանապարհներ և կամուրջներ և վերանորոգել Ցարևո-Մալկո Տիռնովո և Վառնա-Բուրգաս մայրուղիների կամուրջները։ Ֆաշիստական լծից ազատագրման ժամանակ և դրանից հետո՝ 1944-1947 թվականներին եղել է շրջանային ճարտարագետ Սրեդեցում, Պոմորիեում և Բուրգասում, այնուհետև Ցարևոյի VIII ճանապարհաշինական հատվածի ղեկավարը, որտեղ վերահսկել է Ցարևոյի և Ռեզովոյի և Ցարևո - Մալկո Տառնովո ճանապարհների շինարարությունը։

1950 թվականի մարտի 29-ից եղել է Բուրգասի պետական շինարարական ասոցիացիայի տարածաշրջանային տեխնիկական ղեկավար։ 1956 թվականից ղեկավարում է նախագծող կազմակերպություն Բուրգասում։ Նրա ղեկավարությամբ նախագծվել են հարյուրավոր բնակելի և հասարակական շենքեր և մի քանի կամուրջներ տարածաշրջանում։ Նրա ամենամեծ ուսումնասիրությունները վերաբերում են ամբողջ Բուրգասի, Պոմորիեի, Ցարևոյի և Նեսեբարի ափերի երկայնքով գտնվող ամրություններին։ Նրան է պատկանում նաև ափին ուղղահայաց բունկերներ կառուցելու գաղափարը, որոնք կհավաքեն ավազը և չլերկացնեն ափը։ Մեկ այլ կարևոր խնդիր, որի վրա նա աշխատել է, Բուրգասի ծովային այգում ափի սողանքն էր, ինչպես նաև բուրգասյան ձմեռներից մեկի ժամանակ կոտրված կամուրջը։ Չնայած 1970 թվականին նրա թոշակի անցնելուն՝ ճարտարագետը 15 տարի շարունակեց աշխատել[1]։

Անձնական կյանք խմբագրել

1960 թվականին նա ամուսնացել է Նադեժդա Մինևայի հետ և երեխաներ չի ունեցել, ինչի պատճառով էլ 1997 թվականի դեկտեմբերի 16-ին ստորագրել է իր կտակը՝ իր ունեցվածքը նվիրաբերելով Բուրգասի հայկական գերեզմանատանը եկեղեցի-մատուռի կառուցման, հայերեն հրատարակչական գործունեության, հայազգի ուսանողների համար կրթաթոշակի տրամադրման, կարիքավոր հայրենակիցներին օգնելու և խրախուսման, երիտասարդական մարզական կազմակերպությունների աջակցության նպատակներով։

Մահացել է 2000 թվականի մարտի 6-ին Բուրգասում։ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին քաղաքային խորհուրդը նրան հետմահու շնորհել է «Բուրգասի պատվավոր քաղաքացի» կոչումը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 . Информационна система на Държавните архиви http://212.122.187.196:84/Process.aspx?type=Fund&agid=15&flgid=5070419. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)