Հրայր Բազե Խաչերյան
Հրայր Խաչերյան (առավել հայտնի է որպես Հրայր Բազե Խաչերյան, ապրիլի 23, 1962 կամ 1961, Լիբանան և Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ լուսանկարիչ։
Հրայր Բազե Խաչերյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1962 (62 տարեկան) կամ 1961 |
Ծննդավայր | Լիբանան կամ Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | լուսանկարիչ և արվեստագետ |
Աշխատավայր | Հորիզոն |
Կենսագրություն
խմբագրելՀրայր Խաչերյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 23-ին։ Հետագայում ստանալով Բազե մականունը՝ դարձել է Հրայր Բազե Խաչերյան.
Մենք շատ բաներով նման ենք իրար, բազեն էլ լավ աչք ունի, սիրում է սավառնել և, երբ որս է անում, շատ լավ գիտի իր թիրախը[1]։ |
Լուսանկարչությաբ հետաքրքրվել է 11-12 տարեկանում։ Դպրոցում հետաքրքրված է եղել մաթեմատիկայով, լուսանկարչությամբ և անգլերենով։ Հարցազրույցներից մեկում Հրայր Բազե Խաչերյանը խոսել է այն մասին, թե ինչպես է սկսել լուսանկարել.
Դպրոցն ավարտելուց հետո Հրայր Բազեն ԱՄՆ-ում սովորել է օդաչուի մասնագիտություն։ 1990-ական թվականներին առաջին անգամ եղել է Հայաստանում, ապա մեկնել Արցախ։ Արցախում 1992 թվականին լուսանկարել է խաչքարեր, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր։ 1993 թվականին մեկնել է Կանադա, այնտեղ էլ բժիշկները լուսանկարչի մոտ ախտորոշել են թոքի քաղցկեղ.
: Հրայր Բազեն կարողացել է հաղթահարել հիվանդությունը։
Ստեղծագործություններ
խմբագրել1997 թվականին լույս է տեսել Խաչերյանի՝ Արցախի մասին պատմող առաջին գիրք-ալբոմը՝ «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն»։ Նա առավել հայտնի է «40 մերկ մարմին» (2001 թվական), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002 թվական), «Երկիր» (2005 թվական), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010) և «Հայկական զարդատառ» (2012) և այլ գրքերով։ 2013 թվականի հուլիսի 17-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հրայր Բազե Խաչերյանի «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» պատկերագրքի ներկայացումը[2]։ 2015 թվականին հանդես է եկել «100. 1915-2015» պատկերագրքով[3]։ 2017 թվականին փետրվարի 24-ին Մատենադարանում տեղի է ունեցել եռալեզու (հայերեն, անգլերեն և ֆրանսերեն) «Խաչքար» պատկերագրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը[4]։ Այդ գիրքը բաղկացած է 516 էջից, որտեղ պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հրայր Բազե Խաչերյան. «Մենք այսօր պետք է հաղթանակած ընդառաջ գնայինք 100-ամյակին և ոչ թե ողբերգական դեմքով»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Հրայր Բազե Խաչերյան | | Թուրքագիտական պորտալ» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ««100-1915-2015»…ՀՐԱՅՐ ԲԱԶԷ | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ադամյան, Սոնա (2017 թ․ փետրվարի 23). «Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչքար» պատկերագրքում». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի նոր պատկերագրքում հազար խաչքար է ներկայացված». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.