Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան

թանգարան Իտալիայում

Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'Arte Contemporanea di Roma), սովորաբար հայտնի է որպես MACRO (ՀԺԱԹ), տեղական ինքնավարման ժամանակակից արվեստի թանգարան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Թանգարանը տեղակայված է երկու առանձին վայրերում՝ նախկին գարեջրի գործարանի շենքը քաղաքի Սալարիո շրջանի Նիզզա փողոցում և Տեստաչո շրջանի նախկին սպանդանոցը Օրացիո Ջուստինիանի հրապարակում։

Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, անշարժ գույք և ժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Մասն էMuseum system of Roma Capitale?
Ղեկավարության նստավայրՀռոմ, Իտալիա
ՀասցեVia Nizza, 138 - Roma[1]00100[1]
Հիմնադրվել է1999
Մակերես4350 քառակուսի մետր, 11 422 քառակուսի մետր
Այցելուներ142 380 մարդ (2018)[2]
Հավաքածուի չափս60 արխիվային միավոր[2] և 25 արխիվային միավոր[3]
Կայքmuseomacro.it(անգլ.) և museomacro.it/it/(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախագիծը սկսվել է 1990-ական թվականների վերջին հին Peroni գարեջրի գործարանի շենքում։ Վերակառուցման սկզբնական փուլից հետո՝ 1999 թվականի սեպտեմբերին, ստեղծվեց 6 սենյակ, թանգարանը պաշտոնապես բացվեց 2002 թվականի հոկտեմբերի 11-ին։

2003 թվականից ի վեր թանգարանն ունեցել է նաև հետագա ՀԺԱԹ[4] հավելված, որն ընդգրկում է 1000 քառակուսի մետր տարածքով երկու վերանորոգված շենք Հռոմի նախկին սպանդանոցում՝ Տեստաչո թաղամասից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Վերանորոգում խմբագրել

Ամբողջ մշտական հավաքածուն ներկայացնելու համար 2004 թվականի հուլիսից շինարարության փուլն ընդլայնվել է։ Վերանորոգման աշխատանքները վստահվել են ֆրանսիացի ճարտարապետ Օդիլ Դեքին։

Հավաքածու խմբագրել

ՀԺԱԹ-ի մշտական հավաքածուն ներառում է 1960-ական թվականների իտալական արվեստի էական գործեր, ինչպիսիք են Ֆորմա 1 խմբի գործերը՝՝ Կառլա Ակարդի, Անտոնիո Սանֆիլիպպո, Աքիլ Պերիլի, Պիերո Դորացիո, Լեոնսիլո և Էտտոր Կոլլա, Մարիո Սերոլի և Պինո Պասկալի արտե պովերա աշխատանքները, Տանո Ֆեստայի, Մարիո Շիֆանոյի, Տիտինա Մասելիի և Միմմո Ռոտելայի պոպ արտ աշխատանքները[5]։

Պատկերասրահում հավաքվում են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Ջովաննի Ալբանեսը, Անդրեա Ակվիլանտին, Ջիաննի Ադդուբալին, Դոմենիկո Բիանչին, Բրունո Չեքոբելլին, Սառա Չիրակին, Էնցո Կուկչին, Ֆաբրիս դե Նոլան, Ջիաննի Դեսսին, Դանիել Գալլիանոն, Ֆեդերիկո Գիդան, Ֆելիս Լևինին, Ֆաբիո Մաուրին, Լուիջի Ինտանին, Կրիստիանո Պինտալդին, Պիերո Պիցցի Կանելան, Ջոակինո Պոնտրելին, Սիսսին, Մարկո Տիրելլին[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։