Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը

«Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» (անգլ.՝ The History of the Decline and Fall of the Roman Empire), բրիտանացի պատմաբան Էդվարդ Գիբբոնի աշխատությունը, որն ուսումնասիրում է արևմտյան քաղաքակրթության պատմությունը Հռոմեական կայսրության ծաղկման սկզբից՝ Անտոնինների դինաստիայի իշխանության գալուց մինչև 16-րդ դարի վերջ, հաշվի առնելով նաև արաբական և մոնղոլական նվաճումները, այսինքն՝ 98-1590 թվականները։

Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը
անգլ.՝ The History of the Decline and Fall of the Roman Empire
Edward Gibbon by Henry Walton cleaned.jpg
ՀեղինակԷդվարդ Գիբբոն
Տեսակhistorical work?
Ժանրնոնֆիքշն[1] և Q50821840?
ԹեմաՀռոմեական կայսրություն, Ժողովուրդների մեծ գաղթ, Բյուզանդական կայսրություն, Մուհամմադ մարգարե, Խաչակրաց արշավանքներ և Օսմանյան կայսրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of England.svg Անգլիա
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ1776
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/edward-gibbon/the-history-of-the-decline-and-fall-of-the-roman-empire
Commons-logo.svg The History of the Decline and Fall of the Roman Empire Վիքիպահեստում

Աշխատությունը ներառում է վեց հատոր։ Առաջինը լույս է տեսել 1776 թվականին, երկրորդը և երրորդը՝ 1781 թվականին, չորրորդը, հինգերորդը և վեցերորդը՝ 1788-1789 թվականներին։ Ի սկզբանե հատորները, այն ժամանակվա ավանդույթի համաձայն, թողարկվել են In-quarto ձևաչափով (մեկ տպագրական էջում 4 աշխատության էջ)։ Իր հարաբերական օբյեկտիվության և այն ժամանակվա համար անսովոր սկզբնաղբյուրների լայնածավալ օգտագործման շնորհիվ, հեղինակի մեթոդաբանությունը օրինակ դարձավ հետագա պատմաբանների համար, իսկ ինքը՝ Գիբբոնը, այս աշխատանքի շնորհիվ, համարվում է Հին Հռոմի առաջին «ժամանակակից» պատմիչը»[2]։

Հրատարակություն ՌուսաստանումԽմբագրել

Գիբբոնի «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» ռուսերեն առաջին կրճատ թարգմանությունը լույս է տեսել 1824 թվականին։ Թարգմանության ամբողջական ռուսերեն տարբերակն առաջին անգամ իրականացրել է պրոֆեսոր Վ. Ն. Նևեդոմսկին, 1877 թվականի անգլերեն հրատարակությունից, և տպագրվել է Մոսկվայում 1883-1886 թվականներին՝ 7 մասից։ 1997-2000 թվականներին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Նաուկա» հրատարակչության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղը մոսկովյան «Յուվենտա» հրատարակչության հետ միասին հրատարակել է այս թարգմանության նոր ուղղագրությամբ, սրբագրված և լրացված տարբերակը՝ պահպանելով հին մեկնաբանությունները։ 1997 և 2008 թվականներին «Տերրա» հրատարակչությունը վերահրատարակել է նաև Վ. Նևեդոմսկու նախահեղափոխական թարգմանությունը 7 հատորով, բայց «Հռոմեական կայսրության անկումն ու կործանումը» վերնագրով։

ՄատենագրությունԽմբագրել

  • Brownley, Martine W. "Appearance and Reality in Gibbon's History," Journal of the History of Ideas 38:4 (1977), 651–666.
  • Cosgrove, Peter. Impartial Stranger։ History and Intertextuality in Gibbon’s Decline and Fall of the Roman Empire (Newark։ Associated University Presses, 1999); [ISBN 0-87413-658-X].
  • Craddock, Patricia. "Historical Discovery and Literary Invention in Gibbon's 'Decline and Fall'," Modern Philology 85:4 (May 1988), 569–587.

ԾանոթագրություններԽմբագրել