Բացել գլխավոր ցանկը

Հռադամիզդ (ծ. և մ. թթ. անհտ.), դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թթ.։ Վիրքի Փարսման թագավորի որդին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ 52 թվականին, անկարող՝ դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։ 53 թվականի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Վիրք։

Հռադամիզդ
Sabatelli - Rhadamistus killing Zenobia 1803.jpg
Ծնվել է՝I հազարամյակ
ԾննդավայրՎիրք
Մահացել է՝58
Վախճանի վայրՎիրք
ՔաղաքացիությունՎրաստան
ՏոհմՎիրքի Արտաշեսյան արքայատոհմ
գերիշխան
ՀայրՓարսման Ա
Կրոնական հավատքներվրացական դիցաբանություն

Փախուստի ճանապարհին ստիպված է եղել սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը։ Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։ Այն հիմք է ծառայել Մետաստազիոյին իր դրամայի համար։ Անավարտ պիես է գրել նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը, իսկ Հենդելը գրել է «Ռադամիստո» օպերան։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png