Հուսիկ Սանթուրյան
Հուսիկ Սանթուրյան (մայիսի 10, 1920, Սեբաստիա - փետրվարի 1, 2011[1], Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս։
Հուսիկ Սանթուրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1920 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | փետրվարի 1, 2011[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | արքեպիսկոպոս |
Հուսիկ Սանթուրյանը, ավազանի անունով՝ Ազատ, ծնվել է Թուրքիայի Սեբաստիա քաղաքում։
5 տարեկան հասակում որբացել է և մինչև պատանեկության տարիները ապրել ու կրթվել է Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոցում։ 1935 թվականին ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը։
1939-1945 թվականներին որպես ուսուցիչ և գրասենյակային ծառայող աշխատել է Երուսաղեմում։ 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1953-1955 թվականներին ուսանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։
Սանթուրյանը կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1956 թվականին՝ Հուսիկ անունով, իսկ 1962 թվականին ձեռնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս[2]։
Մահացել է 2011 թվականի փետրվարի 1-ին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20110706072342/http://www.armradio.am/news/?part=soc&id=19132
- ↑ «His Eminence Archbishop Husik Santurian enters eternal rest : Public Radio of Armenia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Մահացել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.