Հայոց այբուբենի հուշակոթող (Օշական)
(Վերահղված է Հուշակոթող` Հայոց այբուբենին (Օշական)ից)
Հայոց այբուբենի հուշակոթող, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ գյուղ մտնող ճանապարհին՝ ցածրիկ բլրի վրա։ Հուշակոթողն ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2], կանգնեցվել է 1962 թվականին։
Հայոց այբուբենի հուշակոթող (Օշական) | |
---|---|
Հայոց այբուբենին նվիրված հուշակոթող Օշականում | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Օշական[1] |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 2.113/25 |
Armenian Alphabet Memorial (Oshakan) Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Հուշակոթողը կանգնեցվել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ։ Այն բաղկացած է բացված գրքի նմանվող երկու հուշասալերից, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է Հայոց այբուբենը[3]։
Հայոց այբուբենին նվիրված հուշարձան կա նաև Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին։
Հեղինակ խմբագրել
Տես նաև խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հայոց այբուբենի հուշակոթող(չաշխատող հղում)
- ↑ «Տեսարժան վայրեր, Օշական». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց այբուբենի հուշակոթող (Օշական) կատեգորիայում։ |