Հունոտի կամուրջ
Հունոտի կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշի քաղաքից 1 կմ հյուսիս - արևելք Հոնուտ գյուղատեղիի արևելյան եզրով հոսող Կարկառ գետի վրա։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | գետաքար, կրաքար, շաղախ |
Հատում է | Կարկառ գետ |
Երկարություն | 5.87 մ |
Լայնություն | 4.05 մ |
Բարձրություն | 8.10 |
![]() | |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Hunot%27s_bridge.jpg/221px-Hunot%27s_bridge.jpg)
Ճարտարապետություն
խմբագրել1720 թվականին կառուցվեց Հունոտի քարե կամարաձև կամուրջը, որը մինչ այժմ ծառայում է որպես գետն անցնելու լավ հարմարություն[1]։ Բացի թաղակիր կամարի անկյունաքարերից, որոնք սրբատաշ են, կամրջի մնացած հատվածները շարված են գետաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Կամրջի թռիչքի երկարությունը 5.87 մ է, անցուղու լայնությունը՝ 4.05 մ, բարձրությունը ջրի մակարդակից 8.10 մ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ N 39°45՛40.45՛՛, E 46°45՛56.78՛՛:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ “Guidebook Artsakh”, Ministry of Economy of NKR, Stepanakert, 2016
Աղբյուրներ
խմբագրել- Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009