Հունգարիայի աշխարհագրություն

Հունգարիան Կենտրոնական Եվրոպայի երկրներից է։ Տարածքը՝ 93.030 կմ2 է։ Հյուսիսից սահմանակից է Սլովակիայի և Ուկրաինայի, արևելքից Ռումինիայի, հարավից Սերբիայի, Խորվաթիայի, արևմուտքից Ավստրիայի և Սլովենիայի հետ։

Հունգարիան գտնվում է Կարպատների ավազանում։ Տարածքի մեծ մասը կազմում է Մեծ Հարթավայրը։ Արևմտյան և հյուսիսային մասում լեռնաշղթաներ կան, երկրի ամենաբարձր կետը Կեկեշ լեռն է (1014 մ)։ Հունգարիայի ամենակարևոր գետերը Դանուբը և Տիսան են, մյուս նշանավոր գետերը՝ Դրավա, Ռաբա, Իպոյ, Շայո, Սամոշ, Կյորյոշ, Մարոշ։ Հունգարիայի և Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ լիճը Բալատոնն է, որի մակերեսը կազմում է 592 կմ2, մեծ լճեր են նաև Ֆերտյո, Վելենցեի և արհեստական Տիսայի լճերը։