Հունան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մերքեզի գյուղախմբում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 8-9 կմ արևելք՝ Մեղրագետի աջ ափին։

Գյուղ
Հունան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՅունան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հունան (Մշո գավառ) (Աշխարհ)##
Հունան (Մշո գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ բնակիչները լքել են գյուղը։

Բնակչություն խմբագրել

Եղել է հայաբնակ մեծ գյուղ։ 1880 թվականին ուներ 150 տուն՝ 1200 բնակչով, 1909 թվականին՝ 83 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հունանն ուներ Սուրբ Ղազար անունով եկեղեցի։ Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 464

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 646