Հունական ժամանակակից արվեստ

Ժամանակակից հունական արվեստը ներառում է Հունաստանի վերջին անկախացումից և պետականության վերականգնումից մինչև 20-րդ դարը ընած ժամանակաշրջանի հունական արվեստը։

Աթենաս աստվածուհու տաճարը Աթենքի արվեստի ակադեմիայի դիմաց

Քանի որ շուրջ չորս դար Հունաստանը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Հունաստանը ի տարբերությունը Արևմտյան Եվրոպայի մյուս երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Անգլիա, Նիդերլանդներ) չի ապրել Վերածննդի կամ Ռենեսանսի դարաշրջան։

Փոխարենը, հունական այնպիսի կղզիներում ինչպիսիք են Կրետեն և Հոնիական կղզիները, ունեցել են հումանիստական դարաշրջանի նշույլներ, քանի որ մոտ են գտնվել Վենետիկին և արվեստի հայրենիք Իտալիային։ Այդ կղզում ավելի լավ են ընդունվել արմատական գեղարվեստական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Եվրոպայում 14-18-րդ դարերը ընկած ժամանակահատվածում[1]։

Կրետեում գտնվող Հերակլիոնի արվեստի դպրոցը համապատասխանում էր արևմտաեվրոպական դպրոցի բոլոր չափանիշներին և նույնիսկ առավել էր որոշներից։

Որպես այդպիդին, օսմանյան տիրապետության շրջանում, արդեն կային տարբեր գեղարվեստական միտումներ անկախության վերականգնման և արվեստի ձևավորման համար[2] :

Դրա համար կարևոր նախադրյալ հանդիսացավ հունական սփյուռքը, որը ձևավորվել էր տնտեսական վատ պայմանների հետևանքով և համարվում էր հունական նոր սոցիալիստական էլիտա[3]։

Հունական ժամանակակից արվեստի ձևավորման գործում կարևոր դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ազդեցությունը։

Ժամանակակից հունական արվեստը սկսվել է մշակվել այս երկրում Ռոմանտիզմի դարաշրջանում։ Հունական արվեստագետները սկսեցին վերցնել եվրոպական հարևան երկրների արվեստի զարգացման ուղղությունները։ Հունական գեղանկարչությունը եղել է ոգեշնչված հեղափոխական իդեալներով, որով լի էր այս երկիրը Օսմանյան տիրապետության դեմ պայքարելու ժամանակահատվածում։

Թուրքական դարավոր տիրապետությունից հետո Հունաստանում սկսվեցին բացվել արվեստի դպրոցներ, որոնք նախկինում չէի կարողացել բացվել, քանի որ Թուրքիան թույլտվություն չէր տալիս։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nano Chatzidakis, in From Byzantium to El Greco, p.49, Athens 1987, Byzantine Museum of Arts
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. Modern and Contemporary Art in Greece (1984) Hans-Jörg Heusser AICARC Center, Zürich

Արտաքին հղումներ խմբագրել