Հորես Լինդրում (Հորես Նորման Ուիլյամ Մորել, հունվարի 15, 1912(1912-01-15)[2], Municipality of Woollahra - հունիսի 20, 1974(1974-06-20)[2], Warringah Council), ավստրալիացի պրոֆեսիոնալ սնուկեր և բիլիարդ խաղացող։ Թեև հայտնի սնուկեր խաղացող է` նա միշտ պարտվել է Ջո Դևիսին, ում չի հաղթել պրոֆեսիոնալ մակարդակում։ Լինդրումը երեք անգամ Աշխարհի Առաջնության եզրափակչում խաղացել է Դևիսի դեմ, 1936, 1937 և 1946 թվականներին` պարտվելով բոլոր երեք խաղերում, սակայն դառնալով նրան հաղթելուն ամենամոտ կանգնած մարդը։ Լինդրումը հաղթել է 1952 թվականի աշխարհի առաջնությունը, որը կառավարող մարմնի և Ասոցիացիայի խաղացողների միջև վեճի պատճառով, կազմակերպվել է իր և բրիտանուհի Քլարկ Մաքքոնաչիի կողմից։

Հորես Լինդրում
Ազգությունըավստրալիացի
Ծննդյան քաղաք և երկիրՊեդինգթոն, Սիդնեյ, Ավստրալիա
Մահվան քաղաք և երկիրԴի Ուի, Սիդնեյ,
Պրոֆեսիոնալ կարիերա1935-1965
Ամենաբարձր վարկանիշ1
Ներկայիս վարկանիշ17
Մրցանակային գումարը£750[1]

Կենսագրություն խմբագրել

Հորաս Լինդրումը ծնվել է 1912 թվականի հունվարի 15-ին Պադինգթոնում` Սիդնեյում։ Նա Կլարայի որդին էր (հայտնի է որպես Վիոլետ)` Ֆրիդրիխ III-ի և Ուոլտեր Լինդրումի քույրը։ Կլարան եղել է Ավստրալիայի կանանց սնուկերի չեմպիոն[3]։ Հորասը Ավստրալիայի առաջին բիլիարդ չեմպիոն Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Լինդրումի ծոռն էր և մեծ բիլիարդի մարզիչ Ֆրեդերիկ Ուիլյամ Լինդրում Երկրորդի թոռը։

Լինդրումը մահացել է 1974 թվականի հունիսի 20-ին Սիդնեյի Դելմար մասնավոր հիվանդանոցում։ Մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը։ Նա վերապրել է իր կնոջ` Ջոյի և երկու դուստրերի շնորհիվ[4]։

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Հորաս Լինդրումը կատարել է բիլիարդի իր առաջին սենչուրին 16 տարեկան հասակում։ Նա մարտահրավեր է նետել Ֆրենք Սմիթին`Ավստրալիայի սնուկերի պրոֆեսիոնալ առաջնության համար, 1931 թվականի դեկտեմբերի 5-ին` 19 տարեկան հասակում, հաղթել է ընդհանուր 8899-8262 հաշվով[5]։ Լինդրումը ընդունել է Սմիթի ռևանշ-մենամարտի մարտահրավերը և հաղթել է համոզիչ՝ 8060-5942 հաշվով[6]։ Երեք տարի անց` 1934 թվականի նոյեմբերի 24-ին, նա նաև հաղթել է Ավստրալիայի պրոֆեսիոնալ բիլիարդի առաջնությունը, հաջողությամբ մարտահրվեր է նետել իր քեռի Ֆրեդին, ով կրում էր տիտղոսը 1908 թվականից։ Հորասը հաղթեց 18,754–9,143 հաշվով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://cuetracker.net/Players/Horace-Lindrum/Career-Total-Statistics
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. "Lady Snooker Champion for London"Port Lincoln Times, 7 November 1946.
  4. "Horace Lindrum dies, aged 62"The Sydney Morning Herald, 21 June 1974.
  5. «Snooker title». The Sydney Morning Herald. National Library of Australia. 1931 թ․ դեկտեմբերի 7. էջ 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)More than one of |work= և |newspaper= specified (օգնություն)
  6. «Snooker». The Sydney Morning Herald. National Library of Australia. 1931 թ․ դեկտեմբերի 28. էջ 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)More than one of |work= և |newspaper= specified (օգնություն)
  7. «Horace Lindrum». The Examiner. Launceston, Tas.: National Library of Australia. 1934 թ․ նոյեմբերի 26. էջ 8 Edition: DAILY. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)More than one of |work= և |newspaper= specified (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորես Լինդրում» հոդվածին։