Հովհաննես Սեթյան
Հովհաննես Սեթյան (արևմտահայերեն՝ Յովհաննէս ՍԷթեան. 1853 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1930 Կահիրե, Եգիպտոս ), հայ արձակագիր, բանաստեղծ և ուսուցիչ[2]։
Հովհաննես Սեթյան | |
---|---|
Ծնվել է | 1853[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | 1930[1] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՍեթյանը ծնվել է 1853 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի հայկական դպրոցներում, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ, ստեղծագործելու ձիրքով, դասավանդելու ունակություններով և շուտով դարձել է ուսուցիչ։ 1896 թվականին նա մազապուրծ փրկվել է սուլթան Համիդի օրոք կազմակերպված հայկական ջարդերից և բնակություն է հաստատել Եգիպտոսի մայրաքաղաքում՝ Կահիրեում, որտեղ էլ անց է կացրել իր կյանքի մնացած մասը[3]։
Պոեզիան
խմբագրելՍեթյանը պատկանում էր 19-րդ դարի հայ գրական ասպարեզում ծնունդ առած պոետական այն շարժմանը, որը հակադրվում էր գրական ռեալիստական և ռոմանտիկական ուղղություններին։ Նա գտնվում էր այդ հակամարտության սահմանագծում, սակայն ավելի շատ հակված էր դեպի ռոմանտիկ ոճը։
Սեթյանը գրել ու լույս է ընծայել բանաստեղծական բազմաթիվ ժողովածուներ, այդ թվում՝ Գրական զբոսանք (1882), Յուզման ժամեր (1888), Բլուրն ի վեր (1896), Տարագրին քնարը (1912) հատորյակները։ Իսկ նրա պատմվածքներն ու արձակ այլ գործերը ամփոփված են «Արշալոյսէն վերջալոյսի» գրքում, որը 1912 թվականին հրատարակվել է Կահիրեում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջ 467. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջ 467. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. p. 467. ISBN 0-8143-2815-6. Retrieved 19 October 2011.