Հովհաննես Սարուխանյան (մանկաբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան (1964, սեպտեմբերի 24, Երևան), մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (28.11.2008)։

Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1964 (60 տարեկան)
Հայաստան Հայաստան Երևան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԲժշկագիտություն, վիրաբուժություն
Հաստատություն(ներ)ՌԴ Առողջապահության նախարարության շտապ օգնության մանկական վիրաբուժության և վնասվածքների ԳՀԻ
Ալմա մատերԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Հովհաննես Վազգենի Սարուխանյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

1987 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1989-1992 թվականներին աշխատել է ՌԴ ԲԳԱ Լազերային վիրաբուժության ԳՀ կենտրոնում, 1993-1998 թվականներին` ՌԴ ԲԳԱ Մանկաբուժության ԳՀԻ-ում, 2000 թվականից` ՌԴ ԲԳԱ Երեխաների առողջության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, 2000 թվականից, միաժամանակ՝ «Ինպրոմեդ» բժշկական ընկերության տնօրեն, 2004 թվականից՝ Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ փոխտնօրեն։

1988 թվականին աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում ստեղծված երկրաշարժից տուժած երեխաների բժշկական օգնության կենտրոնում՝ երկարատև ճնշման համախտանիշով (կրաշ-համախտանիշ) և նրա բարդություններով հիվանդների բուժմամբ զբաղվող գիտական խմբում։

2004 թվականից Աղետների և պատերազմների ժամանակ երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահն է[1][2]։

Գիտական աշխատանքներ

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են կրաշ-համախտանիշով հիվանդների թարախային վերքերի բուժման մեջ լազերային ճառագայթման և բազմաֆերմենտային վիրակապման նյութերի կիրառմանը, երեխաների մոտ հաստ աղիի շարժողության ֆունկցիոնալ խանգարումների բուժմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ