Հովհաննես Սարուխանյան (բժիշկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Վազգենի Սարուխանյան (մարտի 25, 1938(1938-03-25) - մարտի 15, 2022(2022-03-15)[1], Երևան, Հայաստան), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1979), ՀՀ ԲԳԱ (1998), Վիրաբուժության ԳԱ (1999) ակադեմիկոս։

Հովհաննես Սարուխանյան
Ծնվել էմարտի 25, 1938(1938-03-25)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Մահացել էմարտի 15, 2022(2022-03-15)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Վազգեն Սարուխանյան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Վազգեն Սարուխանյանի որդին է, Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյանի հայրը։

Մահացել է 2022 թվականի մարտի 15-ին։

Կրթություն

խմբագրել

Գիտական գործունեությունը

խմբագրել
  • 1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սրտամկանի վերանոթավորման ներսրտապարկային վիրաբուժական մեթոդների համեմատական գնահատականը» թեմայով։
  • 1969 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դեղորայքային միջոցների երկարատև ինֆուզիան ռեգիոնար անոթներ՝ որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման ժամանակ» թեմայով։
  • Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություններ, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներ, 4 դասագրքեր, 8 նորարարական առաջարկներ, 9 գյուտեր։
  • Ղեկավարել է 7 դոկտորական և 23 թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն։
  • ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդելը, առաջինն է կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող ալիքային լիթոտրիպսիան։ Ուսումնասիրել և գործնականում ներդրել է սինթետիկ միջադիրների կիրառումը սրտամկանի հետինֆարկտային թուլության, պարենխիմատոզ օրգանների վնասվածքի ժամանակ։ Հայաստանում առաջինն է կատարել անգիոպուլմոնոգրաֆիա, աորտոարտերիոգրաֆիա, լիմֆոգրաֆիա, պորտոգրաֆիա, պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում՝ լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով՝ թոքի քաղցկեղի ժամանակ, կերակրափողի ներպլևրալ պլաստիկա այրվածքային նեղացումների ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ։ Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ գասրոէնտերոանաստոմոզի, պերֆորատիվ խոցի, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ալոպլաստիկ վիրահատությունների, մեխանիկական դեղնուկի ժամանակ բիլեոդիգեստիվ անաստոմոզների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր։
  • 2003, 2008, 2013 թվականներին կազմակերպել է վիրաբույժների միջազգային կոնֆերանսներ[2]։

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[3]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1989)։
  • Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2007)։
  • Մխիթար Հերացու մեդալ (2000)՝ Հայաստանում առողջապահության և բժշկագիտության զարգացման համար։
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
  • բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • ՀՀ բժշկական ակադեմիայի իսկական անդամ։
  • Արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար-ռացիոնալիզատոր» կոչումներին։
  • Սպիտակի երկրաշարժից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ գործադրած ջանքերի, գերազանց աշխատանքի ու արիության համար պարգևատրվել է ՀՀ կառավարության շնորհագրով ու պատվոգրով (1989)։
  • 2007 և 2008 թթ. Հայկական Բանակի 15 ամյակի և Արցախի ազատամարտին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև Առողջապահության բնագավառում անբասիր գործունեության համար պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով։
  • Պարգևատրվել է Հայաստանի Առողջապահության նախարարության Ոսկե մեդալով (2008)։
  • Վիրաբուժության զարգացման և կադրերի պատրաստման, Հայաստանի բժշկագիտության մեջ ունեցած ավանդի համար շնորհվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ոսկե հուշամեդալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին