Հովհաննես Պողոս II-ի հուշարձան (Սան Կրիստոբալ դե լա Լագունա)
Հովհաննես Պողոս II-ի հուշարձան (իսպ.՝ Monumento al Papa Juan Pablo II), հուշարձան, որը գտնվում է Իսպանիայի Տեներիֆե կղզու Սան Կրիստոբալ դե լա Լագունա քաղաքում։ Տեղակայված է Պլացա Դոկտոր Օլիվերայի հրապարակում՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու մուտքի մոտ։ Հուշարձանը նվիրված է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին։
Հովհաննես Պողոս II-ի հուշարձան (Սան Կրիստոբալ դե լա Լագունա) Monumento al Papa Juan Pablo II (San Cristóbal de La Laguna) | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Տեներիֆե | Սան Կրիստոբալ դե լա Լագունա |
Հուշարձանի հեղինակը լեհ քանդակագործ Չեսլավ Դզվիգայն է։ Հուշարձանը նվիրվել է քաղաքին Յան Կոբիլյանսկիի անվան լեհական հիմնադրամի և Լատինական Ամերիկայի «Հասարակության խորհուրդ» և «Լեհական կազմակերպություններ» կազմակերպությունների կողմից[1]։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 15-ին։ Հուշարձանը օծվել է Սանթոս Աբրիլ Կաստելոյի և Սան-Կրիստոբալ-դե-լա-Լագունի եպիսկոպոսական թեմի եպիսկոպոս՝ Բերնարդո Ալվարես Աֆոնսոյի ներկայությամբ[2]։
Հուշարձանի մոտավոր քաշը մոտ 1 տոննա է, իսկ նրա բարձրությունը կազմում է 2,2 մետր[3]։ Քանդակը տեղադրված է պատվանդանի վրա։ Վերջինս պատրաստված է Տեներիֆեի ավանդական հրաբխային քարից։