Բացել գլխավոր ցանկը

Հովհաննես Նազարի Հեքելեկյան (նոյեմբերի 12, 1899, Կ. Պոլիս - փետրվարի 19, 1989, Նյու Յորք), հայ մանրէաբան, կենսաքիմիկոս։ Մանրէաբանական գիտությունների դոկտոր (1925)։

Հովհաննես Հեքելեկյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1899(1899-11-12)
Մահացել էփետրվարի 19, 1989(1989-02-19) (89 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Ռաթջերսի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) համալսարանը։ 1957-1967 թվականներին եղել է նույն համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հոսող կեղտաջրերի ախտազերծման և մաքրման կենսաբանական մեթոդների մշակման հարցերին։ Ամերիկյան բակտերիաբանների և քիմիական ընկերությունների անդամ։ Արժանացել է գիտական մի շարք մրցանակների։ Եղել է Ամերիկական բակտերիաբանների և քիմիական ընկերությունների անդամ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։