Հովհաննես ԺԱ Չամաշըրճյան

Հովհաննես ԺԱ Չամաշըրճյան (1757, Բաբերդ, Բաբերդի գավառ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 26, 1817(1817-07-26), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ եկեղեցական գործիչ, Պոլսո Հայոց պատրիարք (1800-1801, 1802-1813)[1][2]։

Հովհաննես ԺԱ Չամաշըրճյան
58-րդ Պոլսո Հայոց Պատրիարք
1800 — 1801
Եկեղեցի՝ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նախորդող՝ Դանիել Սուրմառեցի
Հաջորդող Գրիգոր Խամսեցի
Պոլսո Հայոց Պատրիարք
1802 — 1813
Եկեղեցի՝ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նախորդող՝ Գրիգոր Խամսեցի
Հաջորդող՝ Աբրահամ Ա Գոլյան
 
Մասնագիտություն արքեպիսկոպոս
Ծնունդ 1757
Բաբերդ, Բաբերդի գավառ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահ հուլիսի 26, 1817(1817-07-26)
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1757 թվականին, Բաբերդում։ 1800 թվականին ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարք, քանի որ Ռուսական կայսրության խարդավանքով գահընկեց էր արվել Դանիել Սուրմառեցին։ Մեկ տարի անց՝ 1801 թվականին պաշտոնանկ է լինում, սակայն, 1802 թվականին վերստին դառնում է Պոլսո պատրիարք և գահակալությունը շարունակում մինչև 1813 թվականը[1]։

Հովհաննես ԺԱ Չամաշըրճյանը կառավարում է հաջողությամբ և հանդարտությամբ, կաթոլիկական հարցն էլ առանց չափազանց արծարծելու և գրգռելու։ Հիվանդության պատճառով 1813 թվականին ստիպված է լինում հրաժարվել պաշտոնից։ Մահացել է 1817 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 703.
  2. «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, 3262, 3306, 3339, 3417.