Հովհաննես Գայայան

հայ բառարանագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գայայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Թովմասի Գայայան (Մխիթար Պոնտացի, 1864, Հաջիքյոյ - հունիսի 11, 1934(1934-06-11)[1], Կահիրե, Եգիպտոս), հայ բանաստեղծ, բանասեր, բառարանագիր, մանկավարժ։

Հովհաննես Գայայան
Ծնվել է1864
ԾննդավայրՀաջիքյոյ
Մահացել էհունիսի 11, 1934(1934-06-11)[1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտությունբառարանագիր

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Գայայանը ծնվել է 1864 թվականին, Արևմտյան Հայաստանի Մարզվանի Հաջի Քյոյ ավանում (Սեբաստիայի նահանգ)։ Նախնական կրթությունն ստացել է Մարզվանի Անատոլիա կոչվող դպրոցում, այնուհետև սովորել է էդինբուրգի համալսարանում (Շոտլանդիա)։ Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատարակել հայոց լեզվի դասագրքեր, բանաստեղծությունների ժողովածուներ («Առաջին մրմունջք», 1889 թվական և այլն), կատարել թարգմանություններ։ Առավել կարևոր է «Բառարան-գանձարան հայերեն լեզվի» (հրատարակվել է՝ 1938 թվականին) հոմանիշների բառարանը, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության եզակի նմուշ է։ Բառարանն ունի ոճաբանական և այլ կարգի ցուցումներ, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ որոշելու հոմանիշի գործածության ոլորտը[2]։

Մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին, Կահիրեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=4693
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 675