Հովհաննես Բաբախանյան
հայ դերասան
Հովհաննես Գերասիմի Բաբախանյան (հուլիսի 1, 1968 կամ դեկտեմբերի 1, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, երգիչ, նկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ (2006)։
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1968 (54 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1968[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Երևանի Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցում, 1984-1988 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է բազմաթիվ դերեր, նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում[2][3]։
Ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում[4]։ Համագործակցում է սաքսաֆոնահար Գարներ Թոմասի հետ։
ԴերերԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- Հայաստանի Թատերական գործիչների միության, 2013 թվական
- ՀՀ մշակույթի նախարարության մեդալ, 2013 թվական
- ՀՀ սփյուռքի նախարարության մեդալ, 2013 թվական
- «Արմոննո» միջազգային փառատոնի «Լավագույն դերասան» մրցանակ, 2004 թվական
- ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ, 2002 թվական
ԸնտանիքԽմբագրել
- Կինը՝ Մարի Մսրյան, դերասանուհի
- Դուստր՝ Լիա Բաբախանյան
- Դուստր՝ էլլա Բաբախանյան
- Որդի՝ Գոռ Բաբախանյան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Հովհաննես Բաբախանյանի կենսագրություն AV Production կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հովհաննես Բաբախանյան. «Չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները»
- ↑ Հովհաննես Բաբախանյան. «Ես մշտապես չեմ հեռացել»