Հովհաննես Աստվածատուր
Հովհաննես Աստվածատուր, ավելի հայտնի է որպես Յոհանես Դիոդատո (գերմ.՝ Johannes Theodat, 1640, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1725, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), պոլսահայ առևտրական, ով հիմնել է Եվրոպայի և Վիեննայի առաջին սրճարանը։
Հովհաննես Աստվածատուր լատ.՝ Johannes Diodato | |
---|---|
Ծնվել է | 1640 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1725 |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ռեստորատոր |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Աստվածատուրը ծնվել է 1640 թվականին Կոստանդնուպոլսում։
1683 թվականին Վիեննան բոլոր կողմերից պաշարված էր օսմանական բանակի կողմից։ Եվ այդ ծանր պայմաններում առանձնացել էր մի հայ առևտրական՝ Հովհաննես Աստվածատուրը, ով լինելով նաև թարգմանիչ և հետախույզ մեծ դեր կատարել այդ ժամանակ, ինչը թույլ է տվել դաշնակիցներին հասնել Վիեննա և 1683 թվականի սեպտեմբերի 12-ին համաքրիստոնեական միացյալ ուժերը հակահարձակվել են թուրքերի վրա և ջախջախիչ պարտություն հասցրել նրանց։ Ի նշան երախտագիտության 1685 թվականին կայսր Լեոպոլդ Ա Հաբսբուրգը Հովհաննես Աստվածատուրին է շնորհել 20 տարվա ընթացքում սրճի վաճառման մենաշնորհի արտոնությունը։ Օգտվելով դրանից, Աստվածատուրը հիմնում է Վիեննայի առաջին սրաճարանը, որտեղ սկսեցին մատուցել հայտնի վիեննյան սուրճը։ Սրճարանը բացվել է Աստվածատուրի տան մեջ, որը այժմ գտնվում է Rotenturmstrasse, 14 հասցեով[1]։
Հովհաննես Աստվածատուրը մահացել է Վիեննայում 1725 թվականին։
2004 թվականին Վիեննայի Վիդեն շրջանի այգիներից մեկը անվանակոչվել է Աստվածատուրի պատվին՝ Johannes-Diodato-Park[2]։
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Diodato, Johannes. In։ Felix Czeike։ Historisches Lexikon Wien. Band 2։ De - Gy. Kremayr & Scheriau, Wien 1993, ISBN 3-218-00544-2, S. 19. (գերմ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայ-ավստրիական բարեկամական կապերի պատմությունը(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Wien mit Leib und Seele - Johannes Diodato (Version aus dem Internet Archive, da Original nicht mehr verfügbar)