Հովանոց (այլ կիրառումներ)
բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Հովանոցից)
Հովանոց,
- Ճարտարապետական փոքր ձևի կառույց զբոսայգիներում, պարտեզներում և այլուր՝ արևից, անձրևից պատսպարվելու, մտերմիկ զրույցների (զրուցարան) համար։ Հովանոցները սովորաբար բոլոր կողմերից բաց, սյուների վրա հենվող ծածկով, հենաճաղերով կառույցներ են։
- Արևի ճառագայթներից պաշտպանող հարմարանք՝ մի կոթի վրա ամրացրած վրանաձև բացվող ու փակվող կտորից
- Հով տեղ, հովոց, ամառանոց։ Հովանոցի հայկական հնագույն օրինակներից է Գառնիի տաճարը. Մովսես Խորենացին գրում է, որ Տրդատը, ավարտելով Գառնու ամրոցը, «Նրա մեջ շինում է հովանոց՝ արձաններով, սքանչելի դրվագներով և բարձրաքանդակներով, իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով»։
- Բուսաբանության մեջ հովանոցը պարզ մոնոպոդիալ ծաղկաբույլի տեսակ է։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 550)։ |