Հով կամ Հոուվ (անգլ.՝ Hove [ˈhoʊv]), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Արևելյան Սասիքս կոմսությունում։ Տեղեկայված է ծովափնյա հանգստավայր Բրայթոնից արևմուտք՝ Լա Մանշ նեղուցի ափին։ Վարչականորեն միավորված է հարևան Բրայթոն քաղաքի հետ որպես ունիտար միավոր՝ Բրայթոն և Հոուվ։

Բնակավայր
Հոուվ
անգլ.՝ Hove
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնակչություն91 900 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01273
Փոստային դասիչBN3
Հոուվ (Միացյալ Թագավորություն)##
Հոուվ (Միացյալ Թագավորություն)

Պատմություն խմբագրել

1852 թվականին՝ շինարարական աշխատանքերի ժամանակ, հողափորները բախվել են հին գտածոյի (դամբարանաբլուր, թաքնված քաղաքի կառուցապատման տակ), որը վերագրվել է Ք․ա․ 1200-ական թվականներին։ Գլխավոր գտածոն՝ Հոուվյան սաթե ծաղկամանը, պահպանվում է քաղաքի թանգարանում։

Պահպանված հնագույն շինությունը Հենգլտոնների կալվածքն է (անգլ.՝ Hangleton Manor), որը կառուցվել է մոտավորապես 1540 թվականին Ռիչարդ Բելինգեմի՝ Սասեքսի շերիֆի համար։ Կալվածքը գտնվում է Սուրբ Ելենայի տաճարի հարևանությամբ։ 1930-ականներին մոտակա երկաթգծային կայարանի փակմամբ հուշարձանները շրջապատվել են խիտ բնակելի շինություններով։

Ջորջ IV-ի օրոք բրայթոնյան ծովածոցի ճանաչման մեծացման հետ մեկտեղ Հոուվի մերձակայքում սկսվել է ծովափնյա բնակարանների շինարարությունը ռեգենտային ոճով։ Վիկտորյա թագուհու օրոք լայն փողոցների և բուլվարների կառուցապատումը, որն անցկացվում էր կանոնավոր պլանով, տեղափոխվել է դեպի քաղաքի արևմուտք։ Քաղաքի մշտական բնակչության թիվը աճել է՝ հասնելով 1801 թվականին 100-ի, 1841 թվականին՝ 2500-ի և 1871 թվականին՝ 11000-ի[1]։ Հոուվը, ինչպես նաև Բրայթոնը գրավել է բազմաթիվ անգլիացի և եվրոպացի հայտնիների և մեծահարուստների։ Սուրբ Վարնավայի, Բոլոր Սրբերի և Սուրբ Անդրեյի ժամանակակից անգլիական եկեղեցիները նույնպես կառուցվել են Վիկտորիա թագուհու օրոք։

Հոուվի քաղաքային թանգարանը բացվել է 1927 թվականին 1870-ականներին կառուցված վիկտորիանական վիլլայում (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տանը պահվում էին գերմանացի ռազմագերիներ)[2]։ Թանգարանի տունը զարդարված է «Ջայպուրյան դարպասներով», որոնք ստեղծվել և ցուցադրվել են 1886 թվականին Անգլիայում տեղի ունեցող գաղութային ցուցահանդեսի ժամանակ։

Կլիմա խմբագրել

Հոուվ, Մեծ Բրիտանիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8
(46)
8
(46)
10
(50)
13
(55)
16
(61)
18
(64)
20
(68)
21
(70)
19
(66)
15
(59)
11
(52)
8
(46)
13.9
(56.9)
Միջին ցածր °C (°F) 3
(37)
3
(37)
5
(41)
6
(43)
10
(50)
12
(54)
14
(57)
14
(57)
12
(54)
9
(48)
6
(43)
4
(39)
8.2
(46.7)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14 10 12 12 10 9 10 10 11 12 13 12 135
աղբյուր: Weatherbase[3]

Տրանսպորտ խմբագրել

Հոուվում գտնվում են արևմտյան ծովափնյա եկու երկաթուղային կայարաններ (անգլ.՝ West Coastway Line)՝ Հոուվը և Օլդրինգթոնը։ Հոուվ կայարանը միացված է Բրայթոնյան երկաթուղային գծին։ Քաղաքից տեղի է ունենում ուղևորափոխադրում դեպի Լոնդոն (ինչպես Բրայթոնով, այնպես էլ առանց դրա) և Սաութհեմփթոն։

Կրթություն խմբագրել

Բելերբիս քոլեջը, որը գտնվում է Բրայթոնում (անգլ.՝ Bellerbys College), աշխատում է 1956 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dale, Antony. Brighton Churches. 1989, London EC4: Routledge, p72. ISBN 0-415-00863-8
  2. Англ.: Городской музей Хоува
  3. «Weatherbase.com». Weatherbase. 2013. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին. Retrieved on 9 July 2013.