Ժողովուրդների մեծ ճակատամարտ
(Վերահղված է Կատալաունյան դաշտերից)
Ճակատամարտ Կատալաունյան դաշտերի վրա կամ Ժողովուրդների Մեծ Ճակատամարտ (451 թ. հունիսի 20–ից հետո), ճակատամարտ Գաղիայում (ներկայիս Շամպան նահանգ, Շալոն շրջան, նույնանուն քաղաքի մոտ), որում Արևմտյան Հռոմեական կայսրության և Թուլուզի թագավորության միացյալ բանակը հռոմեացի զորավար Աետիոսի հրամանատարությամբ կանգնեցրեց Գալիա ներխուժած հոների և գերմանական բարբարոսական ցեղերի զորքերը Աթթիլայի գլխավորությամբ։
Թվական | 451 թ. Հունիսի 20 |
---|---|
Մասն է | Գալիա հոների ներխուժում |
Վայր | Կատալաունյան դաշտեր, ներկայիս Ֆրանսիայի հյուսիս-արևելք |
Արդյունք | Հռոմեա-վեստգոթական հաղթանակ, հոների նահանջ |
Հակառակորդներ | |
Վեստգոթեր, Արևմտահռոմեական կայսրություն (ներառյալ բազմաթիվ գերմանացի վարձկաններ)[1] Ֆրանկներ Բուրգունդներ Սաքսեր | Հոնական կայսրություն Օստգոթեր այլ գերմանական ցեղեր |
Հրամանատարներ | |
Թեոդորիք Ա† Ֆլավիոս Աետիոս | Աթթիլա Վալամիր |
Կողմերի ուժեր | |
50,000-80,000 | 50,000-80,000 |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ, բայց ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Թեև ճակատամարտի ելքն անորոշ էր, Աթթիլան չհամարձակվեց շարունակել առաջխաղացումը և նահանջեց։
Համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության կազմալուծմանը նախորդած խոշորագույն ճակատամարտը։ Հետագա ուսումնասիրողների կողմից ստացել է «ժողովուրդների մեծ ճակատամարտ» անվանումը։