Հոմեր Հոյթ (անգլ.՝ Homer Hoyt, հունիսի 14, 1895(1895-06-14)[1], Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ[1] - նոյեմբերի 29, 1984(1984-11-29)[1], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, որը մասնագիտացել է անշարժ գույքի գնահատման մեջ, սեկտորային մոդելի հեղինակ (Հոյթի մոդել), որը ձևավորում է քաղաքի զարգացումը՝ տնտեսական միատեսակ տրանսպորտային ձևերի գործունեության հաշվին, իսկ ինքը քաղաքը իրենց շրջան է ներկայացնում, որը բաժանված է սեկտորների հողի օգտագործման տարբեր ձևերի հետ միասին։

Հոմեր Հոյթ
Ծնվել էհունիսի 14, 1895(1895-06-14)[1]
Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ[1]
Մահացել էնոյեմբերի 29, 1984(1984-11-29)[1] (89 տարեկան)
Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մասնագիտությունտնտեսագետ և property economist
Ալմա մատերՉիկագոյի համալսարան[3] և Կանզասի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][2]

Կենսագրություն խմբագրել

Հոյթը ծնվել է 1895 թվականին ԱՄՆ Սենտ Ջոզեֆում։

1913 թվականին ավարտել է Կանզասի համալսարանի տնտեսագիտության բակալավրիատը, 1915 թվականին ստացել է նույն համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, 1918 թվականին ստացել է Չիկագոյի համալսարանի իրավունքի դոկտորական աստիճան, իսկ 1933 թվականից հետո՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության դոկտորական աստիճան[4]։

1917 թվականին Բելոյթ Քոլեջում սկսել է դասավանդման գործունեություն, հետագայում դասավանդել է տարբեր համալսարաններում. 1918-1919 թվականներին՝ Դելավերյան համալսարանում, 1920 թվականին՝ Միչիգանի համալսարանում, 1921-1923 թվականներին՝ Հյուսիսային Կառոլինայի Չափել Հիլի համալսարանում, 1924-1925 թվականներին՝ Միսսուրիի համալսարանում[4]։

1925 թվականից սկսած՝ դարձել է Չիկագոյի անշարժ հույքի շուկայի բրոքեր և խորհրդատու։ 1925 թվականից մինչև 1933 թվականը հավաքած տվյալները օգնել են դոկտորական թեզ պաշտպանել և 1933 թվականին հրատարակել «Չիկագոյի 100 տարվա հողի գնահատում»[5]։ 1934-1940 թվականներին Հոյթն աշխատել է որպես տնտեսագետ Ազգային բնակարանային վարչակազմում, 1941-1943 թվականներին՝ Չիկագոյի պլանային կոմիսիայիում որպես հետազոտությունների կատարման բաժնի տնօրեն, իսկ 1943-1946 թվականներին՝ Նյու Յորքի տարածաշրջանային ծրագրի ասոցիացիայի տնտեսագիտական հետազոտությունների տնօրեն[4]։

1946 թվականին որպես հրավիրյալ պրոֆեսոր դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում և Կոլումբիական համալսարանում[5]։ 1946-1974 թվականներին Հոյթն աշխատել է անշարժ գույքի շուկայում սեփական խորհրդատվական ընկերությունում և ինքն է հանդես եկել որպես ներդրող՝ ձեռքբերելով կոմերցիոն անշարժ գույք։ 1953 թվականին տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ և մնացել է մինչև իր կյանքի վերջ՝ մահանալով 1984 թվականի նոյեմբերի 29-ին թոքախտից Սիլվեր Սթրինգում (Մերիլենդ)[4][6]։

Հիմնական ներդրում գիտության մեջ խմբագրել

Հոյթը նշանակալի ներդրում է ունեել իր բնագավառի զարգացման մեջ՝ մշակելով հողի արժողության պատմական վերլուծության նոր մոտեցում, որն օգտագործում է առաջնային տվյալները և քարտեզագրման մեթոդները[4]։

Այդ մեթոդներն օգտագործելով մերձքաղաքային շրջանների կենսունակության գնահատման և զարգացման ռազմավարությունների մշակման համար՝ նրա մոտեցումը համատեղելի է այնպիսի գործոնների համադրությամբ, ինչպիսիք են բնակարանային պայմանները, տրանսպորտային հասանելիությունը և ազգային փոքրամասնությունների մասնաբաժինը մերձքաղաքային շրջաններում։ Նման մոտեցումը թույլ էր տալիս գնահատել մերձքաղաքային շրջանների ռիսկերը հիպոտեկային վարկավորման համար։ Մինչդեռ մերձքաղաքային շրջանները՝ ազգային խառը փոքրամասնությունների հետ միասին, համարվում էին ոչ կայուն, «կարմիր» (այն գույնի պատճառով, որն օգտագործվում էր քարտեզներում բարձր ռիսկը նշելու համար)։ Այդ մոտեցումից առաջացավ սեկտորային մոդելը, որը փոխարինեց Էռնստ Բյորջեսի քաղաքի համակենտրոն գոտիների մոդելը[4]։

Հոյթն առաջարկեց տնտեսական շտեմարանի վերլուծության մեթոդը, ինչը թույլ տվեց մունիցիպալ և պետական իշխանության մարմիններին գնահատել բնակչության աճը՝ զբաղվածության հիմնական և ոչ հիմնական գործոնների համադրությամբ՝ սեփական տնտեսությունների շրջանակներում[4], ինչը թույլ տվեց վերլուծել առևտրի կենտրոնների համար շահութաբեր վայրերը և գնահատել նրանց եկամտաբերության հավանականությունը։ Այս մեթոդն առաջարկելու շնորհիվ Հոյթը դարձավ անշարժ գույքի հետ կապված հարցերով երկրի գլխավոր խորհրդատուն[4]։

Անշարժ գույքի վերլուծության սկբունքները ընդգրկող դասագիրքը՝ Հոյթի և Ա. Վեյմերի համահեղինակությամբ, հրատարակվել է յոթ անգամ տարբեր մասնագիտական և ակադեմիական ամսագրերում։ Նրա գործունեությունը շարունակում է Հոմեր Հոյթի անվան համալսարանը, որը զբաղվում է անշարժ գույքի շուկայի հետազոտություններով և տրամադրում է ընդլայնված հետազոտություններ։ Ինստիտուտն աշխատում է անշարժ գույքի բնագավառու մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ[4]։

Հոյթի մոդել խմբագրել

Հոյթի մոդելը (սեկտորային մոդել) առաջարկվել է Հոմեր Հոյթի կողմից 1939 թվականին «Ամերիկյան քաղաքներում մերձքաղաքային շրջանների աճը և կառուցվածքը» աշխատության մեջ և համարվում է Էռնստ Բյորջեսի «Քաղաքի համակենտրոն գոտիների մոդելի» մոդիֆիկացիան և վերաբերում է վաղ արտահանմանն ուղղված տարածաշրջանային մոդելներին[7]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Հոմեր Հոյթը քաղաքների բնակչության թվի աճի կանխատեսման մշակմամբ նոր բնակարանների որոշման և բնակարանակառուցման անհրաժեշտ ծավալների համար ելնում էր այն բանից, որ տարածաշրջաշրջանի աճը կախված է ընդոծին փոփոխականներից ինչպես իր առաջին՝ 1933 թվականի «Չիկագոյի կողի 100 տարվա գնահատում» աշխատանքում, այնպես էլ 1939 թվականին հաջորդող «Ամերիկյան քաղաքներում կենդանի մերձքաղաքային շրջաններում կառուցվածքն ու աճը» աշխատանքում, որտեղ հենց մոդելն է առաջարկել[7]։

Սեկտորային մոդել խմբագրել

Մոդելը ձևավորվում է որպես տարածքների զարգացում տրանսպորտային միջանցքների կողքին (երկթագծային և ավտոճանապարհների և այլն)՝ տնտեսական գործունեության միատեսակ ձևերի հաշվին։ Քաղաքը շրջան է՝ բաժանված սեկտորների՝ հողի օգտագործման տարատեսակ ձևերով։ Հողօգտագործման ձևերը, ձևավորվելով քաղաքի կենտրոնում կամ կենտրոնական գործնական շրջանի սահմանին, զարգանում են սեկտորի շուրջ՝ քաղաքի սահմանի ուղղությամբ[8]։

Կապված նրա հետ, որ ցածր մակարդակ ունեցող տնային տնտեսությունները գտնվում են երկաթգծերի և առևտրային հաստատությունների կողքին, որպեսզի ավելի մոտ լինեն, Հոյթն առաջարկել է որ քաղաքներին ավելացվեն սեպաձև կառուցվածքներ՝ սեկտորներ, որ դուրս են գալիս կենտրոնական գործնական շրջանից (ԿԳՇ) և կենտրոնանում են հիմնական տրանսպորտային երթուղիների վրա։ Հասանելիության ավելի բարձր մակարդակը նշանակում է հողի արժողության մեծացում, ինչն էլ նշանակում է, որ առևտրային գործառույթները կմնան ԿԳՇ-ում, իսկ արտադրական գործառույթները՝ սեկտորներում։ Բնակելի գործառույթները զարգանում են սեկտորներում ևս՝ արտադրական սեկտորներից հեռանալու դեպքում ձևավորվում են բարձր եկամուտներ ունեցող բնակելի շինությունների գոտիներ[9]։

Հիշատակ խմբագրել

1967 թվականին հիմնվել է Հոմեր Հոյթի ինստիտուտը, որը անվանակոչվեց Հոմերի պատվին։ Դա ոչ առևտրային հետազոտական և կրթական ինստիտուտ է, որը նպաստում է անշարժ գույքի ոլորտում պետական և մասնավոր նրդրումային որոշումների որակի բարձրացմանը[10].

Մատենագրություն խմբագրել

  • Hoyt H. The inequality in the distribution of wealth and income in the United States. – Journal of the American Statistical Association, 1923, 18 (141), pp. 650–651
  • Hoyt H. One Hundred Years of Land Values in Chicago. — Chicago: University of Chicago Press, 1933
  • Hoyt H. The structure and growth of residential neighborhoods in American cities. — Chicago, IL: Chicago University Press, 1939, p. 178. - ISBN 978-5-8787-5241-1
  • Hoyt H., Weimer A. Principles of urban real estate. – New York: Roland Press, 1939.
  • Hoyt H. Forces of urban centralization and decentralization. American Journal of Sociology, 1941, 46(6), pp. 843–852.
  • Hoyt H. Is city growth controlled by mathematics or physical laws? Land Economics, 1951, 27(3), pp. 259–262.
  • Hoyt H. Homer Hoyt on development of economic base concept. Land Economics, 1954, 30(2), pp. 182–186.
  • Hoyt H. Changing patterns of land values. Land Economics, 1960, 36(2), pp. 109–117.
  • Hoyt H. World urbanization: Expanding population in a shrinking world. – Washington, DC: The Urban Land Institute, 1962

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Goldfield D. Encyclopedia of American Urban History // Sage Publications, Inc. — 2007. — С. 366. — ISBN 0-7619-2884-7.
  5. 5,0 5,1 Warf B. Encyclopedia of Geography // Sage Publications, Inc. — 2010. — С. 1448-1450. — ISBN 1412956978.
  6. Cook J. Homer Hoyt, early planner of urban shopping centers. — 1984.
  7. 7,0 7,1 Лимонов Л.Э. Региональная экономика и пространственное развитие // М.: Издательство Юрайт. — 2015. — Т. 1. — С. 149—154. — ISBN 978-5-9916-4444-0.
  8. Трутнев Э.К. Градорегулирование : Основы регулирования градостроительной деятельности в условиях становления рынка недвижимости // М.: Фонд «Институт экономики города». — 2008. — С. 296. — ISBN 978-5-8130-0127-7.
  9. Capello R. Regional Economics // Routledge. — 2015. — С. 49. — ISBN 9781138855878.
  10. The Hoyt Group Homer Hoyt Institute. Архивировано из первоисточника 5 հունվարի 2016.