Հոկտեմբեր միություն (Լենինական)

Լենինականի (այժմ՝ Գյումրի) այսպես կոչված՝ բանվորագյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը հիմնվել է 1925 թվականի ապրիլին՝ Գուրգեն Մահարու նախաձեռնությամբ։ Միության կազմի մեջ մտնում էին Մկրտիչ Արմենը, Սողոմոն Տարոնցին, Գեղամ Սարյանը, Սարմենը (սկզբում) և ուրիշներ։ Պատվավոր նախագահ էր Եղիշե Չարենցը։

Ապրիլի 26-ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հոկտեմբեր» միությունը իր մասը չէր համարում։ Միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական կազմակերպություն և գործելուց դադարեց նույն թվականի սեպտեմբերին։ Նրա բոլոր անդամներն ընդգրկվեցին Չարենցի՝ Երևանում հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 514