Հոգուս հատոր...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Հոգուս հատոր...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1881 թվականին[1]։

Հոգուս հատոր...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1881
Հրատարակվել է1905
ՎիքիդարանՀոգուս հատոր...

Պատմություն խմբագրել

Սա Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունն է։ 1916 թվականի օգոստոսի 12-ին Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակում Թումանյանը նշում է, որ սա իր ամենահին ստեղծագործությունն է։

Այն գրվել է 1881 թվականի մարտ ամսին (հավանաբար սկզբին)։ Դա ակնհայտ է բանաստեղծի մեկ ուրիշ վկայությունից, որտեղ նշել է Ալեքսանդր II կայսեր սպանությունը, որը տեղի է ունեցել 1881 թվականի մարտի 1-ին։

Առաջին անգամ տպագրվել է «Հավելված «Լույս», 1905 օրացույց»-ի 21-րդ էջում[1]։

Հայտնի չէ, թե կոնկրետ ում է նվիրված այս բանաստեղծությունը։ Թումանյանի ժամանակակիցներ Սարգիս Աբովյանի և Վարսենիկ Գևորգյանի հուշերում հիշատակվում է Վերգինեի անունը. վերջինս Ջալալօղլուի դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանի դուստրն էր։ Վերգինեն (Պապաջանյան) Թումանյանից մեծ էր, մասնագիտությամբ էլ վարժուհի էր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 545–546.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հոգուս հատոր...