Հոգեծին ոչ էպիլեպտիկ նոպաներ

Հոգեծին ոչ էպիլեպտիկ նոպաները (ՀՈԷՆ կամ PNES) էպիլեպսիայի նոպաներին նմանվող իրադարձություններ են, սակայն առանց էպիլեպսիային բնորոշ ուղեղում էլեկտրական ակտիվության հայտնաբերման[3]։ ՀՈԷՆ-ը դասակարգում են ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարումների (ՖՆԽ կամ FND) կատեգորիայում, որոնք հայտնի են նաև կոնվերսիոն խանգարումներ անվամբ։ Այս նոպաները նկարագրելու ավելի նոր տերմին է դիսոցիատիվ ոչ էպիլեպտիկ նոպաներ՝ ԴՈԷՆ-ը, իսկ նախկինում կոչվում էին կեղծ նոպաներ, փսիխոգեն նոպաներ և հիստերիկ նոպաներ, սակայն այս տերմինները այլևս չեն կիրառվում[4][5]։ ՀՈԷՆ-ի բուժումը իրականացվում է սովորաբար հոգեթերապիայով և/կամ հոգեբույժի կողմից նշանակված դեղորայքներով։

Հոգեծին ոչ էպիլեպտիկ նոպաներ
Տեսակնյարդաբանական խանգարում, դիսոցիացիա և սոմատոֆորմային խանգարում
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն[1][2] և հոգեբանություն
ՀՄԴ-9780.39 և 300.11
ՀՄԴ-10F44.5
 Psychogenic non-epileptic seizure disorders Վիքիպահեստում

Տարածվածություն խմբագրել

100 000 բնակչության համար ՀՈԷՆ-ի տարածվածությունը կազմում է 2-ից 33 դեպք[6]։ Առավել տարածված է երիտասարդների, հատկապես կանանց մոտ[6]։ Ենթադրվում է, որ ՀՈԷՆ-ի տարածվածությունը կազմում է էպիլեպսիայի ամբուլատոր դեպքերի 5-20%-ը, ընդ որում, 75-80%-ը ախտորոշվում են կանանց դեպքում, իսկ 83%-ը՝ 15-ից 35 տարեկան անհատների[7]։

Երեխաներ խմբագրել

ՀՈԷՆ-ը հանդիպում է երեխաների մոտ ութ տարեկանից հետո և հավասար է բաշխված տղաների և աղջիկների միջև մինչև սեռական հասունացումը։ Ախտորոշման և բուժման սկզբունքները նույնն են, ինչ մեծահասակներին ուղղված ախտորոշումն ու բուժումը, այն տարբերությամբ, որ երեխաների դեպքում պետք է ընդլայնել նոպաների տարբերակիչ ախտորոշման սահմանները, որպեսզի հնարավոր լինի դիտարկել այլ հնարավոր դիագնոզները վերջիններիս շրջանում[8]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

ՀՈԷՆ-ով պացիենտների շրջանում դրսևորվող այդ նոպաները "նմանակում" են էպիլեպտիկ նոպաներին, ինչի հետևանքով հնարավոր է սխալմամբ ախտորոշել էպիլեպսիա, և, հետևաբար, նշանակել համապատասխան բուժում[9][10][11][12]։ ՀՈԷՆ ժամանակ դրվագները գրեթե չեն տարբերվում էպիլեպտիկ նոպաներից, և երկուսի միջև հիմնական տարբերությունն է դրվագի տևողությունը։ Էպիլեպտիկ նոպաները սովորաբար տևում են 30-120 վայրկյան՝ կախված տեսակից, մինչդեռ ՀՈԷՆ-ի դրվագները՝ 2-5 րոպե[13]։

Պատճառներ և ռիսկի գործոններ խմբագրել

ՀՈԷՆ-ի պատճառագիտությունը մնում է դեռևս չպարզված։ Ըստ առկա հիպոթեզներից մեկի՝ այն ձեռք բերված, ռեֆլեքսին նմանվող ֆիզիկական ռեակցիա է կամ սովորություն, որն առաջացնում է մարմինը։ Անհատը չի կարողանում կառավարել այդ ռեակցիան, սակայն հնարավոր է վերասովորեցնել տվյալ անձին, որպեսզի ֆիզիկական շարժումները որոշակիորեն լինեն վերջինիս հսկողության տակ[12]։ Նոպայանման այս ախտանիշների առաջացումը ակամա է, ինչը նշանակում է, որ այդ վիաճակը սիմուլյացիայի հետևանքով չէ[9][14][15]։

ՀՈԷՆ-ի ռիսկի գործոնները ներառում են անամնեզում գլխի վնասվածքի և/կամ էպիլեպսիայի ախտորոշման առկայությունը[16]։ ՀՈԷՆ ախտորոշված մարդկանց մոտ 10-30%-ը տառապում են էպիլեպսիայով։ ՀՈԷՆ ախտորոշումամբ մարդիկ սովորաբար հայտնում են ֆիզիկական, սեռական կամ էմոցիոնալ տրավմայի մասին, սակայն այս անամնեստիկ տվյալները ՀՈԷՆ-ի և էպիլեպսիայի դեպքերում կարող են էականորեն չտարբերվել[17]։

Ախտորոշում խմբագրել

Համաձայն DSM-5-ի (Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ) ՀՈԷՆ ախտորոշման չափանիշներն են[18]. 1. Կամային շարժողական կամ սենսոր փոփոխված ֆունկցիաների մեկ կամ մի քանի ախտանիշներ, 2. Կլինիկական տվյալները փաստում են ախտանիշի և հայտնի նյարդաբանական կամ բժշկական վիճակի միջև անհամապատասխանության, մասին 3. Ախտանիշի կամ ֆունկցիոնալ անբավարարության առկայությունը բժշկական և հոգեկան այլ խանգարմամբ ավելի լավ չեն բացատրվում, 4. Ախտանիշը կամ ֆունկցիոնալ անբավարարությունը առաջացնում են կլինիկորեն արտահայտված դիսթրես կամ խանգարումներ կենսագործունեության սոցիալական, մասնագիտական կամ այլ բնագավառներում, կամ պահանջվում է բժշկական հետազոտության անցկացում։ Բացի այս, անհարժեշտ է տեղեկացնել ախտանիշների կոնկրետ տեսակի մասին՝ «նոպաներով կամ ցնցումներով ընթացող»[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Health Organization International Classification of Diseases, Tenth Revision (ICD-10) — 1992.
  2. World Health Organization ICD-11
  3. Devinsky O, Gazzola D, LaFrance WC (2011 թ․ ապրիլ). «Differentiating between nonepileptic and epileptic seizures». Nature Reviews. Neurology. 7 (4): 210–20. doi:10.1038/nrneurol.2011.24. PMID 21386814. S2CID 25493204.
  4. Stone J, Carson AJ (2013 թ․ հուլիս). «The unbearable lightheadedness of seizing: wilful submission to dissociative (non-epileptic) seizures». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 84 (7): 822–4. doi:10.1136/jnnp-2012-304842. PMID 23538071. S2CID 19664838.
  5. Huff, J. Stephen; Murr, Najib (2021), «Psychogenic Nonepileptic Seizures», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 28722901, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին, Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին
  6. 6,0 6,1 Asadi-Pooya AA, Sperling MR (2015 թ․ մայիս). «Epidemiology of psychogenic nonepileptic seizures». Epilepsy & Behavior. 46: 60–5. doi:10.1016/j.yebeh.2015.03.015. PMID 25882323. S2CID 29678324.
  7. Buchanan N, Snars J (1993 թ․ հունիս). «Pseudoseizures (non epileptic attack disorder)--clinical management and outcome in 50 patients». Seizure. 2 (2): 141–6. doi:10.1016/s1059-1311(05)80119-0. PMID 8167966. S2CID 849112.
  8. Benbadis SR (2007 թ․ օգոստոս). «Differential Diagnosis of Epilepsy». CONTINUUM: Lifelong Learning in Neurology. 13: 48–70. doi:10.1212/01.CON.0000284534.43272.1c. S2CID 76265826.
  9. 9,0 9,1 Benbadis SR (2005 թ․ փետրվար). «The problem of psychogenic symptoms: is the psychiatric community in denial?». Epilepsy & Behavior. 6 (1): 9–14. doi:10.1016/j.yebeh.2004.10.009. PMID 15652726. S2CID 5178510.
  10. Benbadis SR (2013 թ․ հունիս). «Nonepileptic behavioral disorders: diagnosis and treatment». Continuum. 19 (3 Epilepsy): 715–29. doi:10.1212/01.CON.0000431399.69594.de. PMID 23739106. S2CID 30032816.
  11. LaFrance WC, Baker GA, Duncan R, Goldstein LH, Reuber M (2013 թ․ նոյեմբեր). «Minimum requirements for the diagnosis of psychogenic nonepileptic seizures: a staged approach: a report from the International League Against Epilepsy Nonepileptic Seizures Task Force». Epilepsia. 54 (11): 2005–18. doi:10.1111/epi.12356. PMID 24111933.
  12. 12,0 12,1 Fobian AD, Elliott L (2019 թ․ հունվար). «A review of functional neurological symptom disorder etiology and the integrated etiological summary model». Journal of Psychiatry & Neuroscience. 44 (1): 8–18. doi:10.1503/jpn.170190. PMC 6306282. PMID 30565902.
  13. Kaufman DM, Milstein MJ (2013). «Introduction». Kaufman's Clinical Neurology for Psychiatrists. Elsevier. էջեր 107. doi:10.1016/b978-0-7234-3748-2.00041-4. ISBN 978-0-7234-3748-2.
  14. Brown RJ, Reuber M (2016 թ․ ապրիլ). «Psychological and psychiatric aspects of psychogenic non-epileptic seizures (PNES): A systematic review» (PDF). Clinical Psychology Review. 45: 157–82. doi:10.1016/j.cpr.2016.01.003. PMID 27084446. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  15. Bass C, Halligan P (2016). «Factitious disorders and malingering in relation to functional neurologic disorders». Functional Neurologic Disorders. Vol. 139. էջեր 509–520. doi:10.1016/B978-0-12-801772-2.00042-4. ISBN 9780128017722. PMID 27719868. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  16. Popkirov, S; Asadi-Pooya, AA; Duncan, R; Gigineishvili, D; Hingray, C; Miguel Kanner, A; LaFrance WC, Jr; Pretorius, C; Reuber, M (2019 թ․ դեկտեմբերի 1). «The aetiology of psychogenic non-epileptic seizures: risk factors and comorbidities». Epileptic Disorders. 21 (6): 529–547. doi:10.1684/epd.2019.1107 (inactive 2022 թ․ դեկտեմբերի 31). PMID 31843732.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2022 (link)
  17. Sharpe, D; Faye, C (2006 թ․ դեկտեմբեր). «Non-epileptic seizures and child sexual abuse: a critical review of the literature». Clinical Psychology Review. 26 (8): 1020–40. doi:10.1016/j.cpr.2005.11.011. PMID 16472897.
  18. 18,0 18,1 «Somatic Symptom and Related Disorders», Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, American Psychiatric Association, 2013 թ․ մայիսի 22, doi:10.1176/appi.books.9780890425596.dsm09, ISBN 978-0-89042-555-8, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեծին ոչ էպիլեպտիկ նոպաներ» հոդվածին։