Դիսոցիացիա (հոգեբանություն)

Դիսոցիացիա, հոգեկան գործընթաց, դասվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմների թվին։ Այս մեխանիզմի գործունեության արդյունքում անձն սկսում է իր հետ տեղի ունեցող երևույթներն ընկալել այնպես, ասես դրանք կատարվում են ոչ թե իր, այլ մեկ ուրիշի հետ։ Դա պաշտպանում է ավելորդ, անտանելի հույզերից։

Հասկացությունն առաջ է քաշվել 19-րդ դարի վերջին ֆրանսիացի հոգեբան և բժիշկ Պիեռ Ժանեի կողմից։

Նկարագրություն խմբագրել

Դիսոցիացիան բավականին տարածված է, թեև մարդկանց մեծամասնության կողմից սովորական պայմաններում չի ընկալվում որպես պաշտպանություն։ Մարդիկ, ովքեր կիրառում են այս մեխանիզմը, սովորաբար դիսոցիատիվ վիճակը բնութագրում են նմանատիպ խոսքերով. «կարծես թե դա ինձ տեղի չի ունենում»։ Որոշ դեպքերում անձը կարող է այնքան դիսոցիացվել իրենից, որ սկսի իրեն տեսնել կողքից, մինչև անգամ ունենա իր մարմնից դուրս գալու զգացողություն։

Որպես հարմարվողական գործընթաց խմբագրել

Նորմայում դիսոցիացիան հանդիսանում է որպես արձագանք հոգեբանական տրավմային կամ այնպիսի ուժգին բացասական պայմաններին, որոնք պահանջում են հուզական հավաքվածություն և սեփական գործողությունների վերահսկում։ Սեփական կյանքի իրադարձություններին կողքից նայելու դեպքում անձը հնարավորություն է ստանում սառը դատել և վերլուծել դրանք[1]։

Որպես պաշտպանական մեխանիզմ խմբագրել

Թեև դիսոցիացիայի հարմարվողական գործառույթն ինքնին նաև պաշտպանական է, սակայն այս մեխանիզմը որոշ մարդկանց կողմից կարող է կիրառվել ոչ միայն բարդ և վտանգավոր իրադրություններից, այլև հուզական անտանելի ապրումներից պաշտպանվելու համար։ Բացասական հույզերի նկատմամբ բարձր զգայունակություն ունեցող մարդիկ կարող են դիսոցիացնել ուրիշների համար շատ պարզ իրադրություններում։ Այդպիսի մարդիկ դժվարությամբ են հուզական կոնտակտ հաստատում։ Ցանկացած իրավիճակ սառը դատելու կարողությունը, դիսոցիացիան մասամբ արգելափակում է այն հուզականորեն գնահատելու հնարավորությունը։

Դիսոցիացիային առավելապես հակված են այն մարդիկ, ովքեր տարել են ծանր հոգեբանական տրավմաներ (հատկապես մանկության տարիներին), ենթարկվել են բռնության, աղետների[1]։

Կապ հոգեկան խանգարումների հետ խմբագրել

Նենսի Մաք-Վիլյամսը դիսոցիացիան նկարագրում է որպես «բազմակի անձ» տեսակի խանգարումով մարդկանց հիմնական պաշտպանական ռեակցիա[1]։ Ընդհանրապես այս մեխանիզմն ընկած է դիսոցիատիվ բոլոր խանգարումների հիմքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.