Հոգեբանության ֆեմինիստական ձայներ

Հոգեբանության ֆեմինիստական ​​ձայներ (անգլ.՝ Psychology's Feminist Voices, PFV), առցանց, մուլտիմեդիա թվային արխիվ, որը պարունակում է անցյալի հոգեբան կանանց և ժամանակակից ֆեմինիստ հոգեբանների մասին տեղեկություններ, հոգեբաններ, ովքեր ձևավորել և շարունակում են փոխակերպել հոգեբանության բնագավառները[1]։ Այն պարունակում է նյութերի լայն շրջանակ, ներառյալ օրիգինալ կենսագրական պրոֆիլներ, բանավոր հարցազրույցների սղագրություններ, տեսանյութեր, ժամանակացույցեր, աշխատություններ, ուսումնական ռեսուրսներ և օրիգինալ 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ Միացյալ Նահանգներում ֆեմինիստական ​​հոգեբանության առաջացման և ներկայիս կարգավիճակի վերաբերյալ[2]։ Ծրագիրը շարունակաբար ընդլայնվում է և ներկայումս ունի տվյալների բազա, որը պարունակում է ավելի քան 250 հոգեբանների պրոֆիլներ ամբողջ աշխարհից։

Psychology's Feminist Voices
լաբորատորիա Խմբագրել Wikidata
Ստեղծում2004 Խմբագրել Wikidata
ԵրկիրԿանադա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքfeministvoices.com Խմբագրել Wikidata

PFV-ն նաև առցանց դասավանդման ռեսուրս է, որտեղ կան օրինակելի ուսումնական պլաններ հոգեբանության պատմությունը ֆեմինիստական ​​տեսանկյունից թեմայով, դասավանդման ուղեցույցներ PFV նյութերը գենդերային դասընթացների, պատմության և հոգեբանության մեջ ներառելու համար, առաջադրանքներ, ձեռնարկներ և ուսուցման տեսանյութեր[3][4]։

PFV-ն անվճար ռեսուրս է, և հարցազրույցները, բոլոր ձայնագրությունները ներբեռնելի են որպես .pdf ֆայլեր, բոլոր վիդեո ֆայլերը հասանելի են կայքում և psychsfeministvoices YouTube ալիքում[5]։ Բոլոր հարցազրույցների սղագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Feminist Voices-ին[6], բացառությամբ նշված դեպքերի։

Պատմություն

խմբագրել

«Հոգեբանության ֆիմինիստական ձայները» /Psychology's Feminist Voices/ նախագիծը հիմնադրվել է Ալեքսանդրա Ռազերֆորդի կողմից 2004 թվականին[7]։ Այն սկիզբ առավ ժամանակակից հոգեբան-ֆիմինիստերի հետ բանավոր հարցազրույցների հավաքածուից․ դրանցից շատերը 1970-ական թվականների սկզբներին ֆիմինիստական հոգեբանության հիմքը դարձան ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնուհետև, այն արագ ընդլայնվեց՝ ընդգրկելով ավելի մեծ նպատակ․ հոգեբանության պատմության ողջ ընթացքում կանանց փաստաթղթավորում, ֆեմինիստ հոգեբանների մեծ ու բազմազան ընտրանք՝ գենդերի, կանանց և ֆեմինիզմի ազդեցության համապարփակ պատկերացում ստեղծելու համար, հոգեբանության, որպես գիտության և մասնագիտական ոլորտի, զարգացման մասին[8][9]։ Առցանց ռեսուրսը` www.feministvoices.com, գործարկվել է 2010 թվականին և այժմ ունի համապատասխան ֆեյսբուքյան կայք, YouTube-ի ալիք և Twitter-ի հոսք։

Այս նախագիծը ստեղծվել է Յորքի համալսարանում, Տորոնտո, Կանադա։ Այն ֆինանսավորում է ստանում Կանադայի Սոցիալական և հումանիտար գիտությունների հետազոտական ​​խորհրդի կողմից և ճանաչված է Կանանց հոգեբանության ընկերության, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (APA) 35-րդ բաժնի, հոգեբանության պատմության միության, APA -ի 26-րդ բաժնի,Կանադական հոգեբանական ասոցիացիայի և հոգեբան-կանանց ասոցիացիայի կողմից[10]։

Կառուցվածք

խմբագրել

«Հոգեբանության ֆեմինիստական ձայները» թվային արխիվն ունի երկու հիմնական բաժին՝ «Կանայք անցյալում» (1848–1950)[11] և «Ֆեմինիստները ներկայում» (1950 – մինչ օրս)[12]։ «Կանայք անցյալում» բաժինը պարունակում է կանանց պրոֆիլներ, ովքեր ստացել են իրենց դոկտորական աստիճանը հոգեբանության ոլորտում մինչև 1950 թվականը։ «Ֆեմինիստները ներկայում» բաժնում ներկայացված են ​​ֆեմինիստ հոգեբանների պրոֆիլներ, ովքեր դոկտորական աստիճան են ստացել 1950 թվականից հետո և կան նրանց հետ հարցազրույցներ[13]։ Երկու բաժիններն էլ պարունակում են հետևյալ ենթաբաժինները.

Պրոֆիլներ. Յուրաքանչյուր հոգեբան ունի պրոֆիլի էջ, որը պարունակում է տվյալներ վերջինիս կենսագրության, ուսուցման, անդամակցության մասին, լրատվամիջոցների հղումներ, լուսանկարներ և ընտրված աշխատանքների ցանկ։ «Ֆեմինիստները ներկայում» բաժնի պրոֆիլները սովորաբար ներառում են նաև PFV թիմի կողմից անցկացված հարցազրույցների ձայնագրություններ և տեսահոլովակներ։

Ժամանակագրություն. Տրամադրում է ֆեմինիստական ​​պատմության և հոգեբանության հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը՝ սկսած 1848 թվականին Սենեկա Ֆոլսի կոնվենցիայից մինչև վերջին իրադարձությունները, օրինակ, Կանանց և աղջիկների թրաֆիքինգի մասին զեկույցի հրապարակումը Կանանց հոգեբանության միության հատուկ կոմիտեի կողմից[14]։

Ռեսուրսներ. Ներառում է աշխատություններ, ուսումնական նյութեր, կայքեր և արխիվներ՝ համապատասխան հավաքածուներով։ Այս բոլոր ռեսուրսները կոչված են ծառայելու որպես մեկնարկային կետեր հոգեբանության և գիտության մեջ կանանց առաջընթացի, ինչպես նաև ֆեմինիզմի պատմության ուսուցման և հետազոտության համար։ Ներկայացվում է նաև ուսուցման օրիգինալ տեսաշար՝ «Ֆեմինիստ հոգեբանները խոսում են ... մասին»[15]։ Շարքի առաջին տեսահոլովակը վերաբերում է կանանց հոգեկան առողջությանը[16] և ֆեմինիստական ​​թերապիային։

Որոնման էջ. Կայքի բովանդակությունը որոնելի է ըստ հիմնաբառի, անվան, ծննդյան և մահվան ամսաթվերի, վերապատրաստման վայրի և պատկանելության[17]։ Այս էջը ներառում է նաև «Հայտնի հոգեբաններ» պտտվող պաստառը[18]։

Լրացուցիչ բովանդակություն

խմբագրել

Տեսանյութի ռեսուրսներ. Ֆեմինիստական ​​հոգեբանության փոփոխվող դեմքը[19] վավերագրական ֆիլմ է, որն օգտագործում է արխիվային նյութեր և հարցազրույցներ՝ ուսումնասիրելով ֆեմինիստական ​​հոգեբանության ծագման ու ձևավորման նախադրյալները[2]։ Անհատ հոգեբանների հարցազրույցների օրիգինալ հոլովակները կարող եք գտնել նաև PFV-ի YouTube-ի ալիքում[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. MacArthur, H.J.; Shields, S.A. (2014). «Psychology's Feminist Voices: A critical pedagogical tool». Sex Roles. 70 (9–10): 431–433. doi:10.1007/s11199-014-0349-9. S2CID 141055529.
  2. 2,0 2,1 Liebert, R. (Fall 2009). «The Changing Face of Feminist Psychology». Signs: Films for the Feminist Classroom. 1 (2).
  3. Ball, L.C.; Bazar, J.; Mackay, J.; Rodkey, E.; Rutherford, A.; Young, J.L. (2013). «Using Psychology's Feminist Voices in the classroom, Psychology of Women Quarterly». Psychology of Women Quarterly. 37: 261–266. doi:10.1177/0361684313480484. S2CID 76652146.
  4. Leong, Frederick T.L. (Ed); Wade, E (ED); Leach, Mark M. (Ed); Marsella, Anthony J (Ed). (2012). Internationalizing the psychology curriculum in the United States. New York, NY: Springer Science + Business Media. ProQuest 1011221332.
  5. «Psychology's Feminist Voices YouTube». YouTube.
  6. «Psychology's Feminist Voices Copyright Rules».
  7. «Alexandra Rutherford».
  8. MacArthur, H.J.; Shields, S.A> (2013). «Psychology's Feminist Voices: A critical pedagogical tool». Sex Roles. 70 (431–433): 431–433. doi:10.1007/s11199-014-0349-9. S2CID 141055529.
  9. Radtke, H.L. (2011). Canadian perspectives on feminism and psychology. New York, NY: Springer Science + Business Media. ProQuest 905214823.
  10. «Psychology's Feminist Voices». PFV: About Us. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  11. «Women Past». Women Past. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  12. «Feminist Presence». Feminist Presence. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  13. «Psychology's Feminist Voices». Feminist Voices. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  14. «Report on the trafficking of women and girls». Division 35. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  15. «Feminist Psychologists Talk About». Teaching Videos. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  16. «Women's Mental Health Video». Women's Mental Health video. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  17. Clink, Kellian (2014 թ․ դեկտեմբեր). «Psychology's Feminist Voices». Reference Reviews. 29 (3): 16–17. doi:10.1108/RR-12-2014-0337.
  18. «Search Page». Search Page. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  19. «Video Resource». The Changing Face of Feminist Psychology. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  20. «Original interview clips». Feminist Voices YouTube Channel. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.

Հղումներ

խմբագրել