Հոգեբանական գիտափորձի պլանավորում
Գիտափորձի պլանավորում, հոգեբանական հետազոտությունների կազմակերպման կարևորագույն փուլերից մեկն է, երբ հետազոտողը փորձում է գիտափորձի գործնական իրականացման համար օպտիմալ մոդել մշակել։
Լավ նախագծված հետազոտական սխեման թույլ է տալիս հասնել վալիդության, հավաստիության և ճշգրտության օպտիմալ արժեքների։ Հաճախ ծրագիրը շտկելու համար հետազոտողներն իրականացնում են այսպես կոչված պիլոտային կամ փորձնական հետազոտություն։
Հիմնական հարցեր, որոնց պատասխանում է փորձարարական նախագիծը
խմբագրելՓորձարարական նախագիծը ստեղծվում է հետևյալ հիմնական հարցերին պատասխանելու համար՝
- փորձարկումներում կիրառվող անկախ փոփոխականների թիվը (մեկ կամ ավելի)
- անկախ փոփոխականի մակարդակների քանակը (անկախ փոփոխական փոփոխվում է, թե ոչ)
- լրացուցիչ վերահսկողության մեթոդների մասին (որո՞նք են անհրաժեշտ և նպատակահարմար կիրառման համար)[1]
Պլանավորման փուլեր
խմբագրելՊլանավորումն ընդգրկում է երկու փուլեր՝
- Գիտափորձի բովանդակային պլանավորում.
- Ուսումնասիրության տեսական հիմքը կազմող մի շարք տեսական և փորձարարական դրույթների սահմանում։
- Տեսական և փորձարարական հետազոտությունների հիման վրա հիպոթեզի ձևակերպում։
- Պահանջվող փորձարկման մեթոդի ընտրություն։
- Հետազոտվողների ընտրանքի ձևավորում՝
- Ընտրանքի կազմի որոշում։
- Ընտրանքի ծավալի որոշում։
- Ընտրանքի ձևավորման մեթոդի որոշում։
- Գիտափորձի ֆորմալ պլանավորում.
- Արդյունքների համեմատելու ունակություն։
- Ստացած տվյալների քննարկման ունակություն։
- Վարքի հետազոտման ապահովում։
Ֆորմալ պլանավորման հիմնական նպատակը արդյունքների խեղաթյուրման հնարավոր պատճառների վերացումն է։
Նածագծերի տեսակներ
խմբագրել- Պարզ (միագործոն) նախագծեր
- Վերարտադրելի պայմաններով փորձեր
- Երկու անկախ խմբերի ներառմամբ փորձեր (փորձարարական և հիմնական)
- Համալիր նախագծեր
- Նախագծեր բազմամակարդակ փորձերի համար
- Գործոնային նախագծեր
- Կեղծ-փորձարարական նախագծեր
- ex post facto նախագծեր
- Փոքր N- ով փորձարկումների նախագծեր
- Շտկողական հետազոտման նախագծեր
Պարզ կամ միագործոն նախագծերը դիտարկում են կախյալ փոփոխականի վրա մեկ անկախ փոփոխականի ազդեցությունը։ Նման նախագծերի առավելությունը՝ արդյունքների վերլուծության և մեկնաբանման հեշտությունն է։ Թերությունը՝ անկախ և կախյալ փոփոխականների միջև ֆունկցիոնալ հարաբերություններից եզրակացություն անելու հնարավորություն չլինելն է։
Վերարտադրելի պայմաններով փորձեր
խմբագրելՆման ծրագրերը պահանջում են ավելի քիչ մասնակիցներ։ Պլանը երկու տարբեր խմբերի ներկայություն չի պահանջում (օրինակ, փորձարարական և հիմնական)։ Նման փորձերի նպատակը մեկ գործոնի ազդեցությունը մեկ փոփոխականի վրա հաստատելն է[2]։
Փորձեր՝ երկու անկախ խմբերի ներգրավմամբ
խմբագրելՓորձարարական և հսկվող խմբերի մասնակցությամբ փորձեր, որտեղ, փորձարարարկան ազդեցության է ենթարկվում միայն փորձարարական խումբը,իսկ հիմնական խումբը շարունակում է անել այն, ինչ՝ սովորաբար։ Նման փորձերի նպատակը մեկ անկախ փոփոխականի ուսումնասիրումն է։
Համալիր նախագծեր
խմբագրելՀամալիր ծրագրերը կազմվում են գիտափորձերի համար, որոնցում ուսումնասիրվում են մի քանի անկախ փոփոխականների (գործոնային նախագծերի) ազդեցությունները կամ մեկ անկախ փոփոխականի տարբեր աստիճանների հաջորդական ազդեցությունները (բազմամակարդակ նախագծեր)[3]։
Բազմամակարդակ գիտափորձերի համար նախագծեր
խմբագրելԵթե գիտափորձերում կիրառվում է մեկ անկախ փոփոխական, իրավիճակ, որտեղ ուսումնասիրվում են միայն նրա երկու նշանակություններ, ավելի շատ բացառություն է, քան կանոն։ Միագործոն հետազոտությունների մեծամասնության ուսումնասիրություններում կան անկախ փոփոխականների երեք կամ ավելի նշանակություններ, որոնք կոչվում են միագործոն բազմամակարդակ։ Նման նախագծերը կարող են օգտագործվել ինչպես ոչ գծային ազդեցությունների ուսումնասիրման (այսինքն, դեպքերում, երբ անկախ փոփոխականն ավելի քան երկու նշանակություն ունի), այնպես էլ այլընտրանքային տարբերակները ստուգելու ժամանակ[4]։ Նման ծրագրերի առավելությունն այն է, որ անկախ և կախված փոփոխականների միջև ֆունկցիոնալ կախվածության տեսակը հնարավոր է որոշել։ Իսկ թերությունը ժամանակային մեծ ծախսերն են, ինչպես նաև ավելի շատ մասնակիցներ ներգրավելու անհրաժեշտությունը։
Գործոնային նախագծեր
խմբագրելԳործոնային պլանները ենթադրում են մեկից ավելի անկախ փոփոխությունների կիրառում։ Այդպիսի գործոնների կամ փոփոխականների թիվը կարող է անսահման լինել, սակայն սովորաբար սահմանափակվում են՝ օգտագործելով երկու, երեք, հազվադեպ չորս փոփոխականներ[5]։
Գործոնների նախագծերը նկարագրվում են թվային համակարգով, որը ցույց է տալիս անկախ փոփոխականների քանակը և յուրաքանչյուր փոփոխականի կողմից ստացված արժեքների (մակարդակների) քանակը։ Օրինակ՝ 2x3 գործոնային ծրագիրը ունի երկու անկախ փոփոխական (գործոն), որոնցից առաջինը ունի է երկու նշանակություն («2»), իսկ երկրորդը` երեք (« 3 »)։ 3x4x5 գործոնային նախագիծը, համապատասխանաբար, ունի երեք անկախ փոփոխական, որոնք էլ իրենց հերթին՝ «3», «4» և «5» նշանակություն։
2x2 գործոնային նախագծի համաձայն իրականացվող գիտափորձում, ընդունենք մեկ գործոն՝ A․ կարող է երկու արժեք նշանակություն ունենալ A1 և A 2 , իսկ մյուս գործոնը` B–ն՝ B1 և B 2 նշանակություններ։ Գիտափորձի ժամանակ, ըստ 2x2 պլանի, պետք է անցկացվեն չորս փորձարկումներ.
- A1B1
- A1B2
- A2B1
- A2B2
Փորձերի հաջորդականությունը կարող է տարբեր լինել կախված նպատակահարմարությունից, խնդրից և գիտափորձի պայմաններից։
Կեղծ-փորձարարական նախագծեր
խմբագրելԿեղծ-փորձարարական նախագծերը փորձարկումների են, որոնցում փոփոխականների թերի վերահսկողության պատճառով պատճառահետևանքային կապերի մասին եզրակացություններ անել չի կարելի[6]։ Կեղծ-փորձարարական նախագծի հայեցակարգը ներկայացրել են Քեմփբելը և Ստենլին «Experimental and quasi-experimental designs for research» աշխատությունում (Cambell, DT & Stanley, JC, 1966): Դա արվում էր հոգեբանների առջև ծառացած մի շարք խնդիրների հաղթահարման նպատակով, որոնք ցանկանում էին հետազոտություն անցկացնել ոչ լաբորատոր պայմաններում[7]։ Կեղծ-փորձարարական նախագծերը հաճախ կիրառվում են կիրառական հոգեբանության մեջ։
ex post facto նախագծեր
խմբագրելՈւսումնասիրությունները, որոնցում տվյալների հավաքագրումը և վերլուծությունը կատարվում են արդեն տեղի ունեցած իրադարձություններից հետո, կոչվում են ex post facto նախագծեր։ Նման հետազոտություններ հաճախ իրականացվում են սոցիոլոգիայի, մանկավարժության, կլինիկական հոգեբանության և նյարդահոգեբանության շրջանակներում։ ex post facto նախագծերի ուսումնասիրման յուրահատկությունն այն է, որ փորձարկողն ազդեցություն չունի հետազոտվողների վրա․ ազդեցույթուն են ունենում իրենց կյանքի ռեալ իրադարձությունները։
Նեյրոհոգեբանության մեջ երկար ժամանակ (և նույնիսկ այսօր) ուսումնասիրությունները հիմնված էին լոկալիզացիայի պարադիգմայի վրա, որն արտահայտվում է «լոկուս - ֆունկցիայի» մոտեցման մեջ, և պնդում է, որ որոշ կառուցվածքների վնասումը թույլ է տալիս հայտնաբերել հոգեկան գործընթացների տեղայնացումը՝ հատուկ մատերիա, որում իրենք «գտնվում են» (տես՝ Ա. Ռ. Լյուրիա, «Ուղեղի վնասում և ուղեղի բարձրագույն ֆունկցիաների տեղայնացումը»)։
Փոքր N-ով փորձարկումների նախագծեր
խմբագրելՓոքր N-ով նախագծերն անվանվում են նաև «մեկ սուբյեկտի հետ նախագծեր», քանի որ յուրաքանչյուր հետազոտվողի պահվածքը ուսումնասիրվում է անհատապես։ Փոքր N- ով փորձարկումներ օգտագործելու հիմնական պատճառներից մեկը զանգվածային հետազոտության արդյունքները անհատների վրա կիրառելու հնարավորության բացակայությունն է[8]։
Հոգեբան Բ․Ֆ․Սկինները համարվում է հետազոտության այդ գիծի ամենահայտնի պաշտպանը, նրա կարծիքով հետազոտողը պետք է «ուսումնասիրի մեկ առնետի հազար ժամերի ընթացքում, <…> և ոչ թե հազար առնետների մեկ ժամ կամ հարյուր առնետ տասը ժամվա ընթացքում»[9]։
Շտկողական հետազոտությունների նախագծեր
խմբագրելՇտկողական ուսումնասիրությունները մի քանի (երկու կամ ավելի) փոփոխականների միջև վիճակագրական հարաբերությունների մասին հիպոթեզի հաստատման կամ մերժման համար անցկացված ուսումնասիրություններն են։
Շտկողական հետազոտությունների տեսակները
խմբագրել- Երկու խմբերի համեմատություն
- Միաչափ ուսումնասիրություն
- Համարժեք խմբերի հարաբերակցության ուսումնասիրություն
- Բազմաչափ շտկողական ուսումնասիրություն
- Կառուցվածքային շտկողական ուսումնասիրություն
- Լոնգիտյուդ կորելյացիոն ուսումնասիրություն *
* Երկարատև հետազոտությունները համարվում են միջանկյալ տեսակ կեղծ–փորձարարական և շտկողական ուսումնասիրությունների միջև։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология : учебник. — М. : Проспект, 2005. — С. 80—81. — 208 с. — 3000 экз. — ISBN 5-98032-770-3. ↑ Перейти к:1 2 3 4 5
- ↑ Дж. Гудвин. (2004). Исследование в психологии: методы и планирование. СПб.: Питер. էջ 248.
- ↑ Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология. С. 82—83.
- ↑ Հետազոտություններ հոգեբանության մեջ. Մեթոդներ և պլանավորում / J. Goodwin: 258-261:
- ↑ Տես այստեղ՝ էջ 275։
- ↑ Տես այստեղ՝ էջ 353։
- ↑ Солсо Р. Л., Джонсон Х. Х., Бил М. К. Экспериментальная психология: практический курс. СПб.: прайм-ЕВРОЗНАК, 2001. С. 103.
- ↑ Հետազոտություններ հոգեբանության մեջ. Մեթոդներ և պլանավորում / J. Goodwin: 388-392 թթ.
- ↑ Տես նաև
Գրականություն
խմբագրել- Исследование в психологии: метода и планирование / Дж. Гудвин. — 3-е изд. — СПб.: Питер, 2004.
- Солсо Р. Л., Джонсон Х. Х., Бил М. К. Экспериментальная психология: практический курс. СПб.: прайм-ЕВРОЗНАК, 2001.
- Роберт Готтсданкер "Основы психологического эксперимента": Издательство Московского университета 1982