Հնդկական ազգային բանակ

Հնդկական ազգային բանակ, (հինդի՝ आज़ाद हिन्द फ़ौज), մինչճապոնական «հնդկական կառավարության» զինված ուժեր[1], որոնք ստեղծվել են 1942 թվականին Սինգապուրում հնդկական ծագման ռազմագերիներից և ուղարկվել Բիրմայի ճակատ[2]։ Զինված ուժերի հրամանատար է նշանակվել Մոհան Սինգհը։

Հնդկական ազգային բանակ
Surrendered Indian National Army troops at Mount Popa.jpg
Հնդկական ազգային բանակի զինվորների, մոտավորապես 1945 թվականի ապրիլ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակցամաքային զորքեր
ԵրկիրFlag of the Indian Legion.svg Azad Hind
Մտնում էSouthern Expeditionary Army Group?
ԿարգախոսIttehad, Itmad aur Qurbani
ՆախկինFirst Indian National Army?
Ստեղծվեց1942
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Burma campaign?
Լուծարվեց1945

Բանակը ճակատամարտերում շուտով ջախջախվում է և 1943 թվականին վերստեղծվում։ Հրամանատարն է նշանակվում վարչապետ Սուբհաս Չանդրա Բոսը, բայց իրականում ռազմական գործողությունները ղեկավարում էին գեներալ Շահ Նավազ Խանը, գնդապետներ Պրեմ Սեհգալը և Գուրբակշ Սինգհ Դիլոնը։

1943 թվականի փետրվարի 15-ին Հնդկական ազգային բանակը վերստեղծվել է փոխգնդապետ Մուհամեդ Կիաննիի հրամանատարությամբ։ 1943 թվականի հուլիսի 4-ին գերագույն հրամանատարն է դարձել Սուբհաս Չանդրա Բոսը։ Այդ ժամանակ բանակի քանակը կազմում էր մոտավորապես 12 հազար զինվոր։ 4 գնդերի կազմում կազմավորվում է առաջին դիվիզիան։

Հնդկական ազգային բանակի հիմնը եղել է Qadam Qadam Badaye Ja երգը (հինդի՝ क़दम क़दम बढ़ाये जा), որի տեքստը գրել էր Վանշիդհարա Շուկլան, դրա վրա հիմնված ռազմերթը ստեղծել է կոմպոզիտոր և Հնդկաստանի անկախության մարտիկ Ռամ Սինգհ Թակուրին[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Fay 1993, էջեր. 212–213
  2. Lebra 2008, Foreword, pp. viii–x
  3. The Tribune - Windows - Feature

ԳրականությունԽմբագրել

  • The Springing Tiger: A Study of a Revolutionary by Hugh Toye (1959).
  • History of the Indian National Army by Kalyan Kumar Ghosh (1966).
  • Jungle Alliance, Japan and the Indian National Army by Joyce C. Lebra (1971).
  • Brothers Against the Raj — A Biography of Indian Nationalists Sarat and Subhas Chandra Bose by Leonard A. Gordon (1990), Princeton University Press, 1990.
  • The Forgotten Army: India's Armed Struggle for Independence, 1942–1945 by Peter Fay (1995).
  • Women Against the Raj: The Rani of Jhansi Regiment by Joyce C Lebra (2008).

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել