Անտիկվար (վեպ)
Անտիկվար (անգլ.՝ The Antiquary), Վալտեր Սքոթի գոթական պատմական վեպ, հրապարակված 1816 թվականին։ Գիրքը պատմում է մի քանի հերոսների, այդ թվում՝ սիրողական անտիկ պատմաբանի, հնէաբանի և կասկածելի հնության իրերի հավաքորդի մասին։ Չնայած վեպը իր պատվին է անվանված, բայց անտիկվարը ոչ միշտ է հանդես գալիս որպես գլխավոր հերոս, ուրիշներ հերոսների շուրջը ընթանում են ավելի կարևոր դեպքեր, և անտիկվարը ուղղակի համարվում է կերպար, ով միավորում է սյուժեի ավելի կարևոր անձանց ու ավելի գրավիչ շրջադարձերը, ուղեկցելով դրանք ծաղրական մեկնաբանություններով։ «Անտիկվարը» եղել է Վալտեր Սքոթի սիրելի վեպերից մեկը[1]։
Անտիկվար The Antiquary | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն և պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Eddie Ochiltree? |
Շարք | Ուևերլիի |
Նախորդ | Գայ Մեներինգ |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Արչիբալդ Կոնստեբլ և Longman |
Հրատարակման տարեթիվ | 1816 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/7005 |
![]() |
Ստեղծման պատմությունը
խմբագրելՍքոթը 1815 թվականի հունվարին ստորագրել էր նոր վեպի ստեղծման պայմանագիր, գրեթե միանգամից հայտնի անվանմամբ՝ «Անտիկվար»։ Հեղինակի սեփական զգացումներով գրելու գործընթացը դանդաղ էր ընթանում։ Համաձայն պայմանագրի, վեպը պիտի հրապարակվեր 1815 թվականի հունիսի 4-ին, բայց հրապարակումը կայացավ միայն 1816 թվականի մայիսին։ Պատճառը Սքոթի սոցիալական բարձր ակտիվությունն էր և այլ ստեղծագործությունների գրելը, որոնց համար նրան ոգեշնչել էր ճամփորդությունը դեպի Ֆրանսիա[1]։
Սակայն Archibald Constable & Co. հրատարակչությունը, ով վճարել էր Սքոթին նշանակալի ավանս նոր վեպի համար, փորձում է ֆինանսական դժվարություններ գրողի համար, դրա համար էլ հեղինակը զգացել է ուժեղ ծնշում հրատարակիչների կողմից։ Բայց Սքոթը իր ընկեր Մորրիտին 1815 թվականի դեկտեմբերին ուղղված նամակում խոստովանել է, որ նրան միայն պետք էր աշխատանք ստեղծագործությունների վրա, իսկ տվյալ պահին նա ունի միայն «ամենաընդհանուր ուրվագիծ»[1]։ Վեպը ավարտին է հասցվել 1816 թվականի մարտի կեսերին։
Ըմբռնում և քննադատություն
խմբագրել«Անտիկվարը», հրապարակված 6000 պատճենի տպաքանակով, դուրս եկավ ավելի հաջողակ, քան գրողի նախորդ վեպերը։ Ողջ տպաքանակը սպառվեց ընդամենը 3 շաբաթում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «The Antiquary» (անգլերեն). Edinburgh University Library. 20 апреля 2007 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկվար (վեպ)» հոդվածին։ |