Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան (ֆր.՝ Le Musée cantonal d'archéologie et d'histoire de Lausanne), թանգարան Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ նվիրված Վո կանտոնի հնագիտությանն ու պատմությանը։

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան
Տեսակհնագիտական թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և հավաքածու
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունԼոզան[1]
Մասն էԼոզանի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեPlace de la Riponne 6[1]1005[1]
Կայքmcah.ch
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին, 1906 թվականին տեղափոխվել է Ռումինական պալատ վերջինիս ավարտից հետո։ Մի քանի վերանորոգումների արդյունքում թանգարանը 1987 թվականից ամբողջությամբ վերակառուցել է իր մշտական ցուցասրահները, որոնք աստիճանաբար բացվել են 1997-2000 թվականներին[2]։ Մշտական ցուցահանդեսները բաժանված են «Ֆրեդերիկ Տրոյոն» սրահի միջև, որը նվիրված է նախնադարյան պատմությանը և «Ալբեր Նիֆ» սրահի միջև, որի ցուցանմուշները վերաբերում են Վո կանտոնի պատմությանը երկաթե դարից մինչև ժամանակակից դարաշրջան։

Թանգարանը նաև պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներկայացնում են հատուկ հավաքածուներ, համեմատաբար քիչ են հայտնի կամ մշտական ցուցադրության չեն ենթարկվում, ինչպես նաև վերջին հայտնագործությունները։ Թանգարանի մուտքն անվճար է։

Հավաքածուներ

խմբագրել

Հնագիտության և պատմության կանտոնային թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 100,000 ցուցանմուշ։ Այդ ցուցանմուշներն ընդգրկում են պատմական բոլոր ժամանակաշրջանները՝ սկսած Ժնևի լճի մոտ գտնվող մարդկանց հնագույն կեցավայրերից, Նյոշատել և Մուրտեն լճերից մինչև միջնադար։

Թանգարանն առաջարկում է մի շարք ուսումնական միջոցառումներ դպրոցականների համար, այդ թվում՝ ժայռապատկերներ պատրաստելը, ձեռքով հաց թխելը կամ քարը փայլեցնելը։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Claire Brizon, Pierre Crotti, «Musée cantonal d'archéologie et d'histoire», dans «Collections cantonales. Héritage en devenir» (Collections cantonales vaudoises) PatrimoineS n° 3, 2018, pp. 68–81.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. «Musée cantonal d´archéologie et d´histoire». fusions.ch. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 Слюсар, В.И. (2011). «Антенна: история радиотехнического термина» (PDF). Первая миля. Last mile (Приложение к журналу "Электроника: наука, технология, бизнес"). – 2011. - № 6. էջեր С. 52 – 64. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-07-17-ին. Վերցված է 2019-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան» հոդվածին։