Հմայակ Նիկողոսի Հախնազարյան (նոյեմբերի 13, 1898(1898-11-13)[1], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1987(1987-06-07)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1944)։ Ավարտել է Լենինգրադի Ֆ. Ձերժինսկու անվ. ռազմատեխնիկական ակադեմիան (1930)։ 1918 թվականին կամավոր կռվել է հայ-թուրքական ռազմաճակատում (Իգդիր, Սարդարապատ)։ 1931-1938 թվականներին աշխատել է կարմիր բանակի հրետանային գլխավոր վարչությունում։ 1939 թվականին եղել է ԳՀԻ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։ 1944 թվականի փետրվարից՝ գլխավոր կոնստրուկտոր։ Հետպատերազմյան տարիներին (մինչև 1954 թվականը) շարունակել է աշխատանքը ռազմական տեխնիկայի կատարելագործման բնագավառում։ Զորացրվել է 1954-ին։

Հմայակ Հախնազարյան
նոյեմբերի 13, 1898(1898-11-13)[1] - հունիսի 7, 1987(1987-06-07)[2] (88 տարեկան)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր, Թուրք-հայկական պատերազմ (1920) և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՊետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա (1930)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Ստալինյան մրցանակ

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 54  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։