Բացել գլխավոր ցանկը

Հմայակ Նիկողոսի (Նիկոլայի) Հախնազարյան (1898 թ. հոկտեմբերի 31, Նախիջևան - 1987 թ. հունիսի 7, Մոսկվա), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1944)։ Ավարտել է Լենինգրադի Ֆ. Ձերժինսկու անվ. ռազմատեխնիկական ակադեմիան (1930)։ 1918 թվականին կամավոր կռվել է հայ-թուրքական ռազմաճակատում (Իգդիր, Սարդարապատ)։ 1931-1938 թվականներին աշխատել է կարմիր բանակի հրետանային գլխավոր վարչությունում։ 1939 թվականին եղել է ԳՀԻ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։ 1944 թվականի փետրվարից՝ գլխավոր կոնստրուկտոր։ Հետպատերազմյան տարիներին (մինչև 1954 թվականը) շարունակել է աշխատանքը ռազմական տեխնիկայի կատարելագործման բնագավառում։

Հմայակ Նիկողոսի Հախնազարյան
հոկտեմբերի 31 1898 թ. - հունիսի 7 1987 թ.
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Երևանի նահանգ Նախիջևան
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Մոսկվա
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԶորատեսակԻնժեներական զորքեր
Ծառայության տարիներ1918-1954 թթ.
ԿոչումԳեներալ-մայոր
ՊաշտոնԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր
Մարտեր/
պատերազմներ
Հայ-թուրքական պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներՍտալինյան մրցանակ, II աստիճանի Կուտուզովի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

ԱղբյուրԽմբագրել

Հայկական Համառոտ Հանրագիտարան. Հ տառով հոդվածները

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։