Հմայակ Գրիգորյան
Հմայակ Սարգսի Գրիգորյան (օգոստոսի 8, 1948[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական ծառայության պահեստի կապիտան (1989)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1987)։
Ծնվել է | օգոստոսի 8, 1948[1] (76 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1972), վերապատրաստվել է Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտում (1981), Նիդեռլանդների Թագավորության (Հոլանդիա) Հարավի կենտրոնական կլինիկական հոսպիտալում (1989, 1990), Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1986, 1989, 1994, 2003)։ 1973-1976 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, 1976 թվականից՝ Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ վնասվածքաբանության կենտրոն)՝ օրդինատու, 1989 թվականից՝ ոսկրային հիվանդությունների վարակական բարդությունների բաժնի վարիչ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեք ամիս Լենինականում բուժօգնություն է ցույց տվել աղետից տուժածներին։
1988 թվականին և 1992 թվականին կամավոր մեկնել է ԼՂ մարզային հիվանդանոց և Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Աշխատությունները վերաբերում են հրազենային վնասվածքների, փակ և բաց կոտրվածքների, ոսկրախտեփ, ոսկրային արատների բուժման խնդիրներին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |