Հիրոսի Կանեդա
Հիրոսի Կանեդա (ճապ.՝ 金田 宏, 1953, Սապորո, Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Կուշիրոյի աստղադիտարանում։ Բնակվում է Հոկկայդո պրեֆեկտուրայի Սապպորո քաղաքում։ 1987 թվականից 2000 թվականները, համատեղ մեկ այլ ճապոնացի աստղագետ Սեյձի Ուեդայի հետ հայտնաբերել է 705 նոր աստերոիդ[1]։ 2011 թվականի տվյալներով հայտնաբերված աստերոիդների քանակով նա 8-րդն է աստերոիդների հայտնաբերող աստղագետների միջև, և 19-րդն է հաշվի առնելով նաև աստերոիդների հայտնաբերման ծրագրերը[2]։
Հիրոսի Կանեդա 金田 宏 | |
---|---|
Ծնվել է | 1953 Սապորո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | աստղագետ և համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | Կուշիրո |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Կանեդան նաև հայտնաբերել է երկու նոր աստղեր՝ V459 Աղվեսի համաստեղությունում և V2468 Կարապի համաստեղությունում[3]։
Բացի աստղագիտական դիտարկումներից Կանեդան նաև զբաղվել է ծրագրավորմամբ, և զարգացրել է աստղագիտությունում օգտագործվող ծրագրային ապահովումը։
Նրա պատվին է անվանվել (4677) Հիրոշի աստերոիդը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. 2010 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Harvard-Smithsonian Center for Astrophysics (ed.). «CBAT List of Novae in the Milky Way» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 04-10-2008-ին.
- ↑ IAU. «4677 Հիրոշի աստերոիդի անվանումը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.