Սեյձի Ուեդա
Սեյձի Ուեդա (ճապ.՝ 上田 清二, 1952, Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող: Բնակվում է Հոկկայդո պրեֆեկտուրայի Կուշիրո քաղաքում: Աստղագիտությամբ հետաքրքրվել է դպրոցում, ապա ակտիվորեն խաղացել է հոկեյ: Կենսաթոշակի անցնելով վերստին սկսել է զբաղվել աստղագիտությամբ: 1987-ից 2000 թվականները, համատեղ մեկ այլ ճապոնացի աստղագետ Հիրոսի Կանեդայի հետ հայտնաբերել է 705 նոր աստերոիդ[1]: 2011 թվականի տվյալներով հայտնաբերված աստերոիդների քանակով նա 8-րդն է աստերոիդների հայտնաբերող աստղագետների միջև, և 19-րդն է հաշվի առնելով նաև աստերոիդների հայտնաբերման ծրագրերը[2]:
Սեյձի Ուեդա 上田 清二 | |
---|---|
Ծնվել է | 1952 Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Ալմա մատեր | Ստենֆորդի համալսարան |
Ուեդան ունի բժշկության դոկտորի կոչում, որը ստացել է Ստենֆորդի համալսարանում և հանդիսանում է Ճապոնիայի առաջատար գիտնականներից մեկը[3]:
Նրա պատվին է անվանվել (4676) Ուեդասեյձի աստերոիդը[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ 2010-01-30։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-28
- ↑ Overall Design of JASMINE(անգլ.)
- ↑ IAU։ «4676 Ուեդասեյձի աստերոիդի անվանումը»