Հիրոսիմայի խաղաղության թանգարան

Հիրոսիմայի խաղաղության թանգարան, (ճապ. 広島平和記念資料館 Հիրոսիմա հեյվա կինեն սիրյոկան) թանգարանը տեղակայված է խաղաղության հուշատախտակների զբոսայգում։ Կառույցի առաջատար ճարտարապետը ճապոնացի հայտնի վարպետ Կենձո Տանգեն է։ Թանգարանը բաղկացած է երկու համալիրից՝ գլխավոր (1․615 քառակուսի մետր) և արևելյան (10․ 098 քառակուսի մետր)[3]։ Գլխավոր համալիրն այնպես է նախագծվել, որ գետնի մակերևույթի և բարձրացող հատակի միջև եղած տարածությունը բնութագրում է մարդու՝ մոխիրներից հառնելու կամքը։

Հիրոսիմայի խաղաղության թանգարան
Hiroshima Peace Memorial Museum 2008 01.JPG
Տեսակռազմական թանգարան, peace museum? և թանգարան
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա[1]
ՏեղագրությունNakajimachō?[1]
ՎայրHiroshima Peace Memorial Park?
Մասն էQ11391916?
Ղեկավարության նստավայրՀիրոսիմա, Ճապոնիա
Հասցե1-2 Nakajima-cho, Naka-ku և 広島県広島市中区中島町1-2[2]730-0811
Հիմնադրված է1955
Կայքpcf.city.hiroshima.jp/top_e.html, hpmmuseum.jp(ճապոներեն) և hpmmuseum.jp/?lang=eng(անգլ.)

Գլխավոր համալիրում են գտնվում Ճապոնիայի ատոմային ռմբակոծության հետ կապված ցուցանմուշներ՝ նյութեր, որոնք ներկայացնում են պայթյունի սարսափելի հետևանքները, հրդեհները, բարձր ռադիացիոն ճառագայթման ազդեցությունը և ճառագայթային հիվանդությունները։ Ցուցանմուշներն իրենց մեջ ներառում են սարքեր, որոնք մեդիա տեղեկատվության, ռմբակոծությունից ողջ մնացած վկաների ձայնագրության և տեսաձայնագրության հնարավորություն են ընձեռնում[4]։

Արևելյան սրահի ցուցանմուշները վերաբերում են ատոմային ռմբակոծության նախադրյալներին, Երկրորդ համաշխարհային պատերազմին Ճապոնիայի մասնակցությանը, Միջուկային դարաշրջանի մասին ընդհանուր տեղեկատվությանը՝ պատկերների, մոդելների, նկարների տեսքով։ Այնտեղ գտնվում է նաև վավերագրական կինոնկարների կինոթատրոն, ռմբակոծությունից փրկվածների պատկերասրահ, ինչպես նաև գիտաժողովների սենյակներ և գրադարան, որտեղ տեղի են ունենում ուսումնական միջոցառումներ ուսանողների և դպրոցականների համար։ Այցելություն Խաղաղության հուշահամալիր և թանգարան Ճապոնիայի դպրոցական ուսումնական ծրագրի մի մասն է[5]։

2005 թվականի հուլիսի 5-ին Խաղաղության համաշխարհային հուշահամալիր թանգարանի գլխավոր շենքը եղել է Ճապոնիայի ազգային արժեքների ցուցակում։ Սա հետպատերազմյան շրջանում կառուցած շենքերի առաջին մշակութային ժառանգությունն է[6]։

Թանգարանի կողքին՝ Օտա գետի մյուս ափին գտնվում է ատոմային ռմբակոծության զոհվածների՝ Հիրոսիմայի խաղաղության հուշարձանը։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://rekimin.com/place
  3. Makar A. B., McMartin K. E., Palese M., Tephly T. R. (1975-06)։ «Formate assay in body fluids: application in methanol poisoning»։ Biochemical Medicine 13 (2): 117–126։ ISSN 0006-2944։ PMID 1։ doi:10.1016/0006-2944(75)90147-7 
  4. «Мемориальный музей мира в хиросиме, япония»։ Галерея (ռուսերեն)։ 2019-10-24։ Վերցված է 2020-05-17 
  5. «Хиросима и Ясукуни как символы военного прошлого»։ www.ng.ru (անգլերեն)։ Վերցված է 2020-05-17 
  6. «バーチャルツアー»։ www.pcf.city.hiroshima.jp։ Վերցված է 2020-05-17 

Արտաքին հղումներԽմբագրել