Հիրոյոսի Սեգավա
Հիրոյոսի Սեգավա, իրավաբան-միջազգայանագետ, Ճապոնիայի Աիծի նահանգի արդյունաբերական համալսարանի կառավարման ֆակուլտետի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, սահմանադրական, միջազգային, մարդու իրավունքների մասնագետ։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր[1]։
2004 թվականին լույս է տեսել Հիրոյոսի Սեգավայի Հայերի մոռացված ցեղասպանությունը։ Հետազոտություն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու վերաբերյալ աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին[2]։
Աշխատություններ խմբագրել
Ժամանակակից միջազգային կապերի վերաբերյալ՝
- Ժամանակակից միջազգային կապերի կառուցվածքը (համահեղինակային ժողովածու), 1995 թվական, Քեյբունսյա
- Միջազգային իրավունք, (հեղինակային ժողովածու), 1998 թվական, Սագանո-սյոին
- Ժամանակակից միջազգային կապերի հիմքերը և խնդիրները, (համահեղինակային ժողովածու), 1999 թվական, Քեյնհակուսյա
- Միջազգային իրավունքի համառոտ բացատրություն, (մենագրություն), 2001 թվական, Սանկեիսյա
Ժամանակակից սահմանադրությունների վերաբերյալ՝
- Ճապոնիայի սահմանադրությունը (հեղինակային ժողովածու), 1999 թվական, Սագանո-սյոին
- Ճապոնիայի սահմանադրությունը (մենագրություն), 2002 թվական, Սանկեիսյա
Ժամանակակից իրավաբանության վերաբերյալ՝
- Ժամանակակից իրավաբանություն (հեղինակային ժողովածու), 1999 թվական, Սագանո-սյոին
- 21-րդ դարի իրավաբանություն (հեղինակային ժողովածու), 2003 թվական, Քենհակուսյա