Հայերի մոռացված ցեղասպանությունը
Հայերի մոռացված ցեղասպանությունը։ Հետազոտություն՝ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու վերաբերյալ (անգլ.՝ Armenian Forgotten Genocide), Հիրոյոսի Սեգավայի աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին։
Հայերի մոռացված ցեղասպանությունը | |
---|---|
Հեղինակ | Հիրոյոսի Սեգավա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Հրատարակման վայր | Ճապոնիա |
Հրատարակման տարեթիվ | 2004 |
ԳՄԴ | 63.3 (2Հ) |
Գիրքը լույս է տեսել Ճապոնիայում 2004 թվականին և նույն թվականին հանդիսավոր ներկայացվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որպես Ճապոնիայում հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին աշխատություն։ Հեղինակը Աիծի նահանգի արդյունաբերական համալսարանի պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավան իրավաբան-միջազգայնագետ է, ուստի հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնում է իրավաբանի տեսակետից՝ դիմելով միջազգային համաձայնագրերին։ Նա մեկ անգամ ևս ապացուցում է, որ 1915 թվականին Թուրքիայում երիտթուրքերը կազմակերպել և իրականացրել են հայերի ցեղասպանությունը, ինչի համար պետք է պատիժ կրեն[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայերի մոռացված ցեղասպանությունը
- ↑ «Armenian Forgotten Genocide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.