Հիրիկներ (նկար, Վան Գոգ)

Վինսենթ վան Գոգի նկար

Հիրիկներ (ֆր.՝ Les Iris), հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, որն ստեղծվել է 1889 թվականին՝ նկարչի մահից մեկ տարի առաջ։

Հիրիկներ
ֆր.՝ Les Iris
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն71
լայնություն93
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[1]
ժանրծաղկային նատյուրմորտ
նյություղաներկ
գտնվում էԳեթի կենտրոն[2]
հավաքածուՓոլ Գեթթի թանգարան
http://www.vangoghgallery.com/catalog/Painting/244/Irises.html կայք
Ծանոթագրություններ
 Irises by Vincent van Gogh (Saint-Rémy, 1889) Վիքիպահեստում

Կտավում բացակայում է լարվածությունը, ինչն առկա էր նախորդ աշխատանքներում։ Նկարիչն այս նկարն անվանել է «իր հիվանդությունը լիցքաթափող», քանի որ զգում էր, որ նկարելն օգնում է պայքարելու հիվանդության դեմ։ Այս նկարում, ինչպես նաև որոշ այլ նկարներում, զգացվում է ճապոնական ուկիյո-է փորագրության ազդեցությունը։ Այն դրսևորվում է ուրվագծերի ընդգծմամբ, անսովոր դիտանկյունով, օբյեկտի` իրեն ոչ բնորոշ գույներով ներկայացմամբ։

Սեփականատերեր խմբագրել

Սկզբնական շրջանում նկարը ձեռք է բերել ֆրանսիացի արվեստագետ Օկտավ Միրբոն` վճարելով 300 ֆանկ։ 1987 թվականին «Հիրիկները» դարձել է ամենաթանկ կտավը՝ ժամանակի համար սահմանելով ռեկորդային գումար. այն վաճառվել է Ալան Բոնդին 53.9 միլիոն դոլարով (ռեկորդը պահպանվել է 2.5 տարի)[3]։ Սակայն վերջինս, չունենալով բավարար գումար գործարքը ավարտին հասցնելու համար, 1990 թվականին վերավաճառել է կտավը Փոլ Գեթթի թանգարանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.vggallery.com/painting/p_0608.htm
  2. http://www.getty.edu/art/collection/objects/826/vincent-van-gogh-irises-dutch-1889/
  3. 15 мая 1990 года на аукционе Кристис «Портрет доктора Гаше» был продан за 82,5 миллионов долларов.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկներ (նկար, Վան Գոգ)» հոդվածին։