Հիպուրաթթու
քիմիական միացություն
Հիպուրաթթու, բենզոիլամինաքացախաթթու, բենգոիլգլիցին, , բենզոաթթվի և գլիցինի մնացորդներից կազմված միացություն։ Հայտնաբերել է Յուստուս Լիբիխը (1829 թվական), ձիու մեզի մեջ։ Առաջանում է ողնաշարավորների (բացի թռչունների) լյարդում և երիկամներում։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 187 °C։ Կլինիկայում հիպուրաթթվի սինթեզի և օրգանիզմից արտազատվելու արագության որոշումը կիրառվում է լյարդի թունավոր նյութերի վնասազերծող ընդունակությունը պարզելու համար։
Հիպուրաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₉H₉NO₃ |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,37 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 190 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 495-69-2 |
PubChem | 464 |
EINECS համար | 207-806-3 |
SMILES | C1=CC=C(C=C1)C(=O)NCC(=O)O |
ЕС | 207-806-3 |
ChEBI | 451 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպուրաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 423)։ |