Հիպերնատրեմիա, արյան մեջ նատրիումի բարձր խտություն[1]։ Վաղ ախտանիշներ կարող են լինել ծարավի ուժեղ զգացումը, թուլությունը, սրտխառնոցը և ախորժակի կորուստը։ Հիմնական ախտանիշներն են շշմածությունը, մկանային դողը և ուղեղում կամ նրա շուրջ արյունահոսությունը։ Շիճուկում նատրիումի նորմալ մակարդակը կազմում է 135-145 մմոլ/լ[2]։ Հիպերնատրեմիան հիմնականում ախտորոշվում է շիճուկում նատիումի մակարդակի 145 մմոլ/լ-ից բարձրացման դեպքում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս 160 մմոլ/լ-ից բարձրացման ժամանակ։

Հիպերնատրեմիա
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա
ՀՄԴ-9276.0
ՀՄԴ-10E87.0
 Hypernatremia Վիքիպահեստում

Սովորաբար տարբերում են հիպերնատրեմիայի երեք մակարդակ՝ ցածր, նորմալ և բարձր։ Ցածր հիպերնատրեմիան կարող է առաջանալ քրտնարտադրության, փսխման, փորլուծության, միզամուղների կամ երիկամային հիվանդության պատճառով։ Նորմալ հիպերնատրեմիա կարող է լինել տենդի, ջերմության իջեցման, երկարատև հաճախաշնչության, ոչ շաքարային դիաբետի և այլ պատճառներից՝ կապված լիթիումի հետ։ Բարձր հիպերնատրեմիա կարող է առաջանալ հիպերալդոստերոնիզմի, նատրիումի քլորիդի 3%-ոց լուծույթի կամ նատրիումի հիդրոկարբոնատի մեծ չափաբաժնով ներերակային նշանակման կամ հազվադեպ՝ սննդում կերակրի աղի չարաշահման հետևանքով։ Արյան սպիտակուցի քանակության ցածր մակարդակի ժամանակ կարող է դիտվել կեղծ հիպերնատրեմիա[3]։ Հիպերնատրեմիայի առաջացման պատճառը սովորաբար պարզվում է անամնեզի միջոցով։ Մեզի քննությունը կարող է օգնել, երբ պատճառը պարզ չէ[4]։ Հիմնական մեխանիզմը սովորաբար օրգանիզմում ջրի ազատ քանակության պահպանումն է[5]։

Եթե հիպերնատրեմիան սկսվում է մի քանի ժամում, ապա այն համեմատաբար արագ կարելի է շտկել կիրառելով ներերակային նատրիումի քլորիդ և գլյուկոզի 5%-ոց ջրային լուծույթ։ Նրանց համար, ովքեր չեն կարող ջուր խմել՝ կիրառվում է նատրիումի քլորիդի 0,45%-ոց լուծույթ։ Գլխուղեղի հիվանդության հետևանքով ծագած ոչ շաքարային դիաբետի ժամանակ հիպերնատրեմիան կարելի է շտկել դեսմոպրեսին դեղի միջոցով։ Եթե ոչ շաքարային դիաբետը առաջացել է երիկամային խնդիրների հետևանքով՝ դեղորայքային բուժումը դադարեցվում է կամ շտկվում է հիմնական էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտումը[6]։ Հիպերնատրեմիա ունենում են հիվանդանոցում պառկած հիվանդների 0,3-1%-ը։ Այն շատ հաճախ ունենում են երեխաները, հոգեպես ոչ կայուն անձինք և մեծահասակները։ Հիպերնատրեմիան կապված է մահացության բարձր ռիսկի հետ, բայց պարզ չէ՝ արդյոք դա է հիմնական պատճառը[7]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Գլխավոր ախտանիշը ծարավի զգացումն է[8]։ Ուղեղի բջիջների կնճռոտման արդյունքում ի հայտ են գալիս մի շարք կարևոր նշաններ՝ շշմածություն, մկանային դող կամ կծկանք[9]։ Նատրիումի քանակության ծանր աստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել ցնցումների և կոմայի։

Ծանր ախտանիշները սովորաբար առաջանում են պլազմայի նատրիումի խտության 157 մմոլ/լ-ից սուր բարձրացման ժամանակ[10] (նորման՝ 135-145 մմոլ/լ չափահասների և ծերերի համար)։ 180 մմոլ/լ-ից բարձրացումը զուգակցվում է մահացության բարձր տոկոսի հետ, մասնավորապես չափահասների շրջանում։ Սակայն նատրիումի քանակության այսպիսի բարձր մակարդակները հազվադեպ են առաջանում առանց ուղեկցող հիվանդությունների[11]։ Աղի քանակի սուր գերդոզավորումից փրկվածների մոտ շիճուկի նատրիումի խտությունը փոփոխվում էր 150-228 մմոլ/լ սահմաններում, այնինչ, մահցածների մոտ նկատվել է 153-255 մմոլ/լ ցուցանիշը։ Մահվան պատճառի կապը նատրիումի քանակության հետ բացահայտելու համար ապակենման մարմինը ավելի ինֆորմատիվ նմուշ է քան արյան շիճուկը[12][13]։

Պատճառներ խմբագրել

Հիպերնատրեմիայի հիմնական պատճառներն են․

Ցածր մակարդակ խմբագրել

Ցածր մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․

  • Ազատ ջրի ոչ նորմալ քանակության օգտագործումը բերում է ամբողջ մարմնում նատրիումի սպառման։ Սովորաբար այն դիտվում է ծերերի կամ ջուր խմելու անընդունակ անձանց շրջանում։ Սա հիպերնատրեմիայի հիմնական պատճառն է։
  • Ջրի հավելյալ կորուստը միզային համակարգով- կարող է առաջանալ գլյուկոզուրիայի կամ այլ օսմոտիկ միզամուղների (օրինակ՝ մանիտոլ) պատճառով- հանգեցնում է ազատ ջրի և նատրիումի միացությունների կորստի։
  • Ջրի կորուստ՝ գերքրտնարտադրությամբ պայմանավորված։
  • Ծանր ջրային փորլուծություն (օսմոտիկ փորլուծությունը բերում է հիպոտոնիկ (ջրիկ) ջրային փորլուծության, որն իր հերթին հանգեցնում է ազատ ջրի զգալի կորստի և արյան մեջ նատրիումի խտության բարձրացման։ Այս տեսակը կարող է դիտվել նաև ստամոքսաաղիքային ուղու վիրուսային բորբոքման ժամանակ)։

Նորմալ մակարդակ խմբագրել

Նորմալ մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․

  • Ոչ շաքարային դիաբետի ժամանակ ջրի մեծ քանակության կորուստը երիկամներով պայմանավորված է հիպոֆիզի կողմից վազոպրեսին հորմոնի ոչ նորմալ արտադրությամբ կամ երիկամների զգայունության իջեցմամբ վազոպրեսինի նկատմամբ[14]։

Բարձր մակարդակ խմբագրել

Բարձր մակարդակի հիպերնատրեմիայի դեպքում․

  • Հիպերտոնիկ հեղուկի օգտագործումը (միացությունների ավելի բարձր խտությամբ հեղուկ քան օրգանիզմից հավաքած նմուշն է)՝ ազատ ջրի սահմանափակ կիրառմամբ։ Սա համեմատաբար հազվադեպ է հանդիպում, չնայած կարող է տեղի ունենալ էներգետիկ վերակենդանացման ժամանակ, երբ կիրառվում է նատրիումի հիդրոկարբոնատի մեծ ծավալի լուծույթ։ Կուլ տված ծովի ջուրը նույնպես կարող է հանգեցնել հիպերնատրեմիայի, քանզի այն համարվում է հիպերտոնիկ լուծույթ։ Նկարագրվում են մի քանի դեպքեր, երբ խիտ աղային լուծույթը կիրառվել է որպես «չար ոգին դուրս հանելու» միջոց և հանգեցրել մահվան[15]։
  • Որոշ իվանդությունների հետևանքով առաջացած միներալոկորտիկոիդների հավելյալ քանակությունը՝ ինչպես օրինակ Կոննի համախտանիշի դեպքում, սովորաբար չի հանգեցնում հիպերնատրեմիայի, եթե ազատ ջրի օգտագործումը չի սահմանափակվում։
  • Աղից թունավորումը երեխանների մոտ հիմնական պատճառն է[16][17]։ Այն դիտվել է նաև հոգեկան խանգարումներ ունեցող հասուն մարդկանց շրջանում[15]։ Աղի գերքանակություն կարող է դիտվել նաև ծովի ջրի կամ սոյայի սոուսի օգտագործման հետևանքով[18]։

Ախտորոշում խմբագրել

Հիպերնատրեմիան ախտորոշվում է, երբ արյան հիմնական նյութափոխանակային թեստը ցույց է տալիս նատրիումի 145 մմոլ/լ-ից բարձր խտություն։

Բուժում խմբագրել

Բուժման հիմնաքարը ազատ ջրի նշանակումն է՝ դրա հարաբերական անբավարարությունը շտկելու նպատակով։ Ջուրը կարող է կիրառվել բերանով կամ ներերակային։ Մենակ ջուրը չի կարելի նշանակել ներերակային (օսմոլյարության պատճառով, ինչը կարող է հանգեցնել էրիթրոցիտների պատռման), այդ իսկ պատճառով այն տրվում է դեքստրոզի (սախարոզ) կամ նատրիումի քլորիդի լուծույթի ձևով։ Սակայն հիպերնատրեմիայի արագ շտկումը շատ վտանգավոր է։ Օրգանիզմը (մասնավորապես ուղեղը) հարմարվում է նատրիումի բարձր խտությանը։ Դրա արագ իջեցումը ազատ ջրով հանգեցնում է ուղեղի բջիջներում ջրի կուտակման և դրանց ուռչեցման։ Սա կարող է պատճառ դառնալ ուղեղի այտուցի՝ ցնցումներով ուղեկցվող, ուղեղի անդարձելի վնասման և մահվան։ Այդ իսկ պատճառով հիպերնատրեմիան պետք է շտկվի դանդաղորեն՝ բժշկի կամ ուրիշ բուժաշխատողի կողմից, ով ունի էլեկտրոկիտային հաշվեկշռի ուղղման փորձ․ բնորոշ բուժումն ընգրկում է թիազիդային միզամուղներ (օր․՝ քլորթալիդոն) քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ կամ կորտիկոստերոիդներ՝ երիկամային հիվանդության ժամանակ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Muhsin, SA; Mount, DB (March 2016). «Diagnosis and treatment of hypernatremia». Best practice & research. Clinical endocrinology & metabolism. 30 (2): 189–203. doi:10.1016/j.beem.2016.02.014. PMID 27156758.
  2. Kuruvilla, Jaya (2007). Essentials of Critical Care Nursing (անգլերեն). Jaypee Brothers Publishers. էջ 329. ISBN 9788180619205.(չաշխատող հղում)
  3. Kliegman, Robert M.; Stanton, Bonita M. D.; Geme, Joseph St; Schor, Nina F. (2015). Nelson Textbook of Pediatrics (անգլերեն) (20 ed.). Elsevier Health Sciences. էջ 348. ISBN 9780323263528. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Reynolds, RM; Padfield, PL; Seckl, JR (2006 թ․ մարտի 25). «Disorders of sodium balance». BMJ (Clinical research ed.). 332 (7543): 702–5. doi:10.1136/bmj.332.7543.702. PMC 1410848. PMID 16565125.
  5. Ranasinghe, Sudharma; Wahl, Kerri M.; Harris, Eric; Lubarsky, David J. (2012). Anesthesiology Board Review Pearls of Wisdom 3/E (անգլերեն). McGraw Hill Professional. էջ 6. ISBN 9780071773638.
  6. Khanna, A (May 2006). «Acquired Nephrogenic Diabetes Insipidus». Seminars in Nephrology (Review). 26 (3): 244–8. doi:10.1016/j.semnephrol.2006.03.004. PMID 16713497.
  7. Lin, M; Liu, SJ; Lim, IT (August 2005). «Disorders of water imbalance». Emergency medicine clinics of North America. 23 (3): 749–70, ix. doi:10.1016/j.emc.2005.03.001. PMID 15982544.
  8. Department of Health & Human Services, State Government of Victoria, Australia Better Health Channel: Salt Արխիվացված 2016-04-02 Wayback Machine Last updated: May 2014
  9. Lewis, J. L. (March 2013). «Hypernatremia». Merck Manual of Diagnosis and Therapy. Medical Library Association. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. Reynolds, R.; Padfield, P. L.; Seckl, J. R. (2006). «Disorders of sodium balance». BMJ. 332 (7543): 702–705. doi:10.1136/bmj.332.7543.702. PMC 1410848. PMID 16565125.
  11. Shier, D.; Butler, J.; Lewis, R. (2006). Hole's Human Anatomy and Physiology (11th ed.). McGraw-Hill Companies. ISBN 9780073256993.
  12. Coe, J. I. (1993). «Postmortem chemistry update. Emphasis on forensic application». Am. J. Forensic Med. Pathol. 14 (2): 91–117. doi:10.1097/00000433-199306000-00001. PMID 8328447.
  13. Baselt, R. C. (2014). Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (10th ed.). Seal Beach, Ca.: Biomedical Publications. էջեր 1855–1856. ISBN 9780962652394.
  14. Leroy, C.; Karrouz, W.; Douillard, C.; Do Cao, C.; Cortet, C.; Wémeau, J. L.; Vantyghem, M. C. (2013). «Diabetes insipidus». Ann. Endocrinol. Paris. 74 (5–6): 496–507. doi:10.1016/j.ando.2013.10.002. PMID 24286605.
  15. 15,0 15,1 Ofran, Y.; Lavi, D.; Opher, D.; Weiss, T. A.; Elinav, E. (2004). «Fatal voluntary salt intake resulting in the highest ever documented sodium plasma level in adults (255 mmol L−1) a disorder linked to female gender and psychiatric disorders». J. Intern. Med. 256 (6): 525–528. doi:10.1111/j.1365-2796.2004.01411.x. PMID 15554954.
  16. Saunders, N.; Balfe, J. W.; Laski, B. (1976). «Severe salt poisoning in an infant». J. Pediatr. 88 (2): 258–61. doi:10.1016/s0022-3476(76)80992-4. PMID 1249688.
  17. Paut, O.; André, N.; Fabre, P.; Sobraquès, P.; Drouet, G.; Arditti, J.; Camboulives, J. (1999). «The management of extreme hypernatraemia secondary to salt poisoning in an infant». Paediatr. Anaesth. 9 (2): 171–174. doi:10.1046/j.1460-9592.1999.9220325.x. PMID 10189662.
  18. Carlberg, D. J.; Borek, H. A.; Syverud, S. A.; Holstege, C. P. (2013). «Survival of Acute Hypernatremia Due to Massive Soy Sauce Ingestion». J. Emerg. Med. 45 (2): 228–231. doi:10.1016/j.jemermed.2012.11.109. PMID 23735849.
  19. Adrogué, H. J.; Madias, N. E. (2000). «Hypernatremia». N. Engl. J. Med. 342: 1493–1499. doi:10.1056/NEJM200005183422006. PMID 10816188.