«Հին ջրաղաց» (անգլ.՝ The Old Mill), գունավոր կարճամետրաժ մուլտֆիլմ է՝ Silly Symphonies սերիաներով, համապրոդյուսեր Ուոլթ Դիսնեյ, ռեժիսոր՝ Ուիլֆրեդ Ջեքսոն, հնչունավորումը՝ Լի Խարլինի, թողարկվել է 1937 թվականի նոյեմբերի 5-ին՝ RKO Pictures ընկերության կողմից։

Հին ջրաղաց
անգլ.՝ The Old Mill
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն և Գրեհեմ Հայդ
ՍցենարիստՄերիլ Դե Մարիս, Chuck Couch? և Վերնոն Սթալինգս
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունԼի Հերլայն[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորRKO Pictures և Դիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականնոյեմբերի 5, 1937[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է կենդանիների խմբակցության մասին, որոնք ապրում են հին, լքված ջրաղացում, և թե ինչպես են նրանք կարողանում իրավիճակը շտկել փոթորկից հետո, որը գրեթե ամբողջությամբ ավերում է նրանց տունը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Այս մուլտֆիլմում առաջին անգամ ներդրվել է դիսնեյյան նոր մոտեցում՝ մուլտֆիլմ նկարահանելու բազմահարկ սարք, որը հնարավորություն է տվել տեսախցիկին միաժամանակ նկարահանել մի քանի հարթություններ, ինչի շնորհիվ էկրանի վրա խորության և ծավալի զգացողություն էր առաջանում[3]։ Ֆիլմն իր մեջ ներառել է նաև կենդանիների իրական վարքագիծը, վատ լուսավորություն և գունային էֆեկտներ, օբյեկտների եռաչափ պտույտ, օգտագործվել են նաև դրամատիկ էֆեկտներ։ «Հին ջրաղաց»-ի ստեղծումից քաղված բոլոր դասերը օգտագործվել են Դիսնեյի լիամետրաժ մուլտֆիլմերի արտադրության ժամանակ, մասնավորապես՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»[4]։

Մուլտֆիլմը 1938 թվականին Օսկար մրցանակ է ստացել՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։

Ներառվել է «50 լավագույն մուլտֆիլմերի» ցանկում՝ 14-րդ համարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 286.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 88-89. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
  4. Thomas, Bob. Walt Disney: An American Original. Simon & Schuster, 1976, pg. 134.

Արտաքին հղումներ խմբագրել