Հին հայկական քաղաք (Ֆրեզնո)
Հին հայկական քաղաք (անգլ․՝ Old Armenian Town), հայաբնակ թաղամաս ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Համայնքի հավաքատեղիներն են Վենտուրա փողոցում գտնվող Հայ համայնքի կենտրոնը[1] և Սուրբ Երրորդության Հայ Առաքելական եկեղեցին[2]։ Գործում են նաև ռեստորաններ, ճաշարաններ, որոնք հայկական ավանդական ուտեստներ են մատուցում։
![]() Սուրբ Երրորդության եկեղեցին | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | շրջան |
Մտնում է | Ֆրեզնո |
Պատմություն
խմբագրել1870-ական թվականների սկզբին հայ գաղթականները սկսեցին բնակվել Վայրի արևմուտքում, հատկապես Կալիֆոռնիայում։ Հետագայում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը հասավ 5000-ի, որոնցից 4000-ը բնակվում էր Ֆրեզնո քաղաքում։ 20-րդ դարում, ցեղասպանության հետևանքով, հայ բնակչություն աճ տեղի ունեցավ ԱՄՆ-ում․ Ֆրեզնոն դարձավ հայության կենտրոններից մեկը, և, ի վերջո, ձևավորվեց Հին հայկական քաղաք-անկլավը[3]։ 1900 թվականին կառուցվում է Սուրբ Երրորդության եկեղեցին, և այն դառնում է հայ բնակչության հավաքակետը[4]։
2020 թվականի դրությամբ թաղամասի վերակառուցման ծրագրեր կային[5]։ Նոր նախագիծը, որը նույնպես կոչվում է «Հին հայկական քաղաք», պետք է պարունակի Կալիֆոռնիայի Հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանի շենքը, խոշոր բազմահարկ առևտրային գրասենյակային շենքը և հայկական թանգարանը[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Armenian Community Center website
- ↑ Holy Trinity Armenian Apostolic Church website
- ↑ Khachatryan, Jemma (2020 թ․ նոյեմբերի 25). «Կինը, ով 1 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին». Enlight Studies. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Holy Trinity Armenian Apostolic Church | Listed on the National Register of Historic Places» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Rodriguez, Rich (2020 թ․ հունիսի 10). «Old Armenian Town project could be finished by early 2021». KMPH. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Armenian Museum of Fresno». Armenian Museum of Fresno (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.